23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Ադրբեջանն ամբողջանում է Սաֆարովի սարսափելի կերպարի մեջ. Հայկ Դեմոյան

‘Արդեն ութ տարի  է անցել այն օրից, երբ Հունգարիայում ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը դաժանաբար սպանեց հայազգի Գուրգեն Մարգարյանին: Դա եղել է կանխամտածված սպանություն, նման քայլի կարող էր գնալ միայն խեղաթյուրված ու հոգեպես խանգարված հասարակության ներկայացուցիչը’, – այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը: Նրա համոզմամբ` գլխատելու համար գնված կացինը նախօրոք ձեռքբերված եւ սրված է եղել:

‘Այդ մասին բազմից խոստովանել է նույն ինքը` Սաֆարովը, ով ցուցմունքներում հստակ նշել է, որ իմանալով, թե Հունգարիա գալիս են հայեր, որոշել է սպանել նրանց’,- ասաց բանախոսը հավելելով, որ պարզ է դարձել, թե Սաֆարովը, բացի երկու ռազմական ուսումնական հաստատություն ավարտելուց, սովորել է  նաեւ Հյուսիսային Կիպրոսում  տեղակայված թուրքական հատուկ ստորաբաժանումների գաղտնի ռազմաբազաներից մեկում, ինչը նշանակում է, որ ադրբեջանական ղեկավարությունն իր սպայական անձնակազմին միտումնավոր է ուղարկում թուրքական ռազմաբազաներ սովորելու:

Դեմոյանի կարծիքով` սա կարեւորագույն խնդիր է, որը պետք է բարձրացվի թե՛ ՄԱԿ-ում, եւ թե՛ եվրոպական միջազգային բոլոր ատյաններում:

‘ Ադրբեջանը կեղծ լաց ու կոծ անելով, թե իբր` բռնազավթված պետություն է, հանդես է եկել նաեւ երրորդ պետության կողմից’,-ասաց նա, հավելելով, որ Հյուսիս-ատլանտյան դաշինքի անդամ հադիսանում է Թուրքիան, այլ ոչ թե Ադրբեջանը: Դեմոյանի հավաստմամբ, թուրքական ու ադրբեջանական ղեկավարություններն այս հարցի շուրջ դեռ պետք է որոշակի բացատրություններ տան:

Դեմոյանը կարեւորեց դատավարության ընթացքը, եւ ըստ նրա` հօգուտ Ադրբեջանի, կարծիքները եղել են գնված:   Ինչեւէ, դատավարությունն արդեն ավարտված է, իսկ կիսախելագար ու խեղաթյուրված հասարակության ներկայացուցիչ Սաֆարովը ցմահ դատապարտված է: Նա կարող է իր դիմումը բողոքարկել միայն 30 տարի անց:

Եվս մեկ անգամ հիշելով այս իրողությունը, Դեմոյանը գտնում է, որ  այս դեպքն անմիջականորեն կապված է ԼՂՀ հակամարտության հետ: ‘Իսկ ԼՂՀ հակամարտության զարգացման համար հայերը կարող են բանակցել միայն առողջ դատողություն ունեցող հասարակության ու ղեկավարության հետ: Ինչպես Հայաստանը բանակցի մի պետության հետ, որի դիրքորոշումն ամփոփված է Սաֆարովի պես սարսափելի կերպարի մեջ’,-ավելացրեց նա:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ