26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

“Queen”-ը ելույթ կունենա նոր վոկալիստի հետ /վիդեո/

“Queen” խմբի կիթառահար եւ թմբկահար Բրայան Մեյը եւ Ռոջեր Թեյլորը հայտարարել են, որ համատեղ համերգ կունենան ամերիկացի փոփ երգիչ Ադամ Լամբերտի հետ: Ինչպես նշվում է խմբի պաշտոնական կայք-էջում, ելույթը տեղի կունենա հուլիսի 7-ին Նեբվորտում կայանալիք  “Sonisphere” եռօրյա փառատոնի շրջանակներում: Փառատոնին ելույթ են ունենալու նաեւ “Kiss” եւ “Faith No More” խմբերը:

Մեյը եւ Թեյլորն արդեն 2 անգամ համագործակցել են  “American Idol” շոուի մասնակից Լամբերտի հետ: “MTV Europe Awards” մրցանակաբաշխությունից հետո լուրեր տարածվեցին, որ Լամբերտը կլինի խմբի նոր վոկալիստը, սակայն երգիչը հերքեց այդ լուրերը, իսկ ավելի ուշ` նաեւ խմբի անդամները:

Նեբվորտը պատահական չէ ընտրվել որպես “Queen”-ի նոր ելույթի վայր: Հենց այնտեղ է 1986-ին տեղի ունեցել խմբի վերջին համերգը Ֆրեդի Մերկուրիի մասնակցությամբ: Ելույթը, որին ներկա էր 120 հազար մարդ, “Magic Tour” շրջագայության վերջին համերգն էր, որից հետո` մինչ Մերկուրիի մահը խումբը համերգներ չի ունեցել:

Խոսելով առաջիկա համերգի մասին` Բրայան Մեյն ասել է, որ Ֆրեդին հավանություն կտար Լամբերտի թեկնածությանը` որպես “Queen”-ի վոկալիստ:

http://youtu.be/hrjozavNJqA

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ