25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Հիվանդությունը կազատի՞ մանկապիղծին պատժի կրումից

Henaran.am-ի հավաստի տեղեկություններով, մանկապիղծ Սերոբ Տեր-Պողոսյանը հնարավոր է ազատվի պատժի կրումից, եթե հաստատվի, որ նա ծանր հիվանդ է: Բայց դա ընթացակարգ , եւ պետք է պատրաստվեն համապատասխան փաստաթղթերը:

Հիշեցնենք, որ Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտում օրերս վիրահատվել է մանկապղծության համար 15 տարվա ազատազրկման դատապարտված ամերիկահայ գործարար Սերոբ Տեր-Պողոսյանը: Նրա մոտ հաստ աղիքի ուռուցք էր:

Հայաստանի  կառավարության որոշմամբ հաստատվել է պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների ցանկը, որտեղ նախատեսված հիվանդությունների շարքում առկա են նաեւ 3-րդ աստիճանի չարորակ նորագոյացություններ (անկախ տեղակայումից)` ըստ միջազգային TNM դասակարգման, եւ դրանց կլինիկական ախտորոշումը պետք է հաստատված լինի հիստոլոգիական հետազոտմամբ:

“Նման ախտորոշմամբ եզրակացությունը հիմք կհանդիսանա դատական կարգով այս հարցը քննելու համար, քանի որ նույն քրեական օրենսգրքի 79-րդ հոդվածի 2-րդ մասը նախատեսում է, որ  եթե անձը հանցանք կատարելուց կամ դատավճիռ կայացնելուց հետո հիվանդացել է ծանր հիվանդությամբ, որը խոչընդոտում է պատիժը կրելուն, ապա դատարանը կարող է նրան ազատել պատիժը կրելուց՝ հաշվի առնելով կատարված հանցանքի ծանրությունը, դատապարտյալի անձը, հիվանդության բնույթը եւ այլ հանգամանքներ”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց “Սեռական հանցագործությունների եւ քիմիական եղանակով ստերջացման մասին ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու օրենքի նախագծի համահեղինակ, փաստաբան  Դավիթ Թումասյանը:

Վերջինս հերքեց խոսակցությունները, թե այդ օրենքի նախագիծը գրվել է, որպեսզի կիրառվի Սերոբ Տեր-Պողոսյանի նկատմամբ: Սերոբ Տեր-Պողոսյանի նկատմամբ քիմիական եղանակով ստերջացում կիրառելու նպատակ չի դրվել, եւ առհասարակ այս նախագծի նպատակն է որոշ չափով համապատասխանեցնել գործող օրենսդրությունը “Սեռական շահագործումից եւ սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին ԵԽ-ի 2007թ.-ի կոնվենցիային, որը ՀՀ-ը ստորագրել է դեռ 2010թ.-ի սեպտեմբերի 29-ին, ինչպես նաեւ կանխել մանկահասակների նկատմամբ կատարվող սեռական ոտնձգությունները”,-ասաց փաստաբանը:

Ավելին, ըստ Թումասյանի` Սերոբ Տեր-Պողոսյանի նկատմամբ քիմիական եղանակով ստերջացման կիրառումն իրավական տեսանկյունից անհնարին է, քանի որ ՀՀ քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` արարքի հանցավորությունը սահմանող, պատիժը խստացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ վատթարացնող օրենքը հետադարձ ուժ չունի:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ