23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Մեր համբերությունն անսահման չէ. Մամեդյարովի զգայական պոռթկումը

Ադրբեջանի ԱԳՆ  ղեկավար Էլմար Մամեդյարովը անընդունելի է համարել  Ֆրանսիայի Սենատի դիրքորոշումը, որն ընդունել է Հայոց ցեղասպանութեան ժխտումը քրեականացնող օրինագիծ: Մամեդյարովը կարծում է, որ քաղաքագետների կողմից պատմական հարցի քննարկումը կարող է հակառակ արդյունք ունենալ: Այս մասին հայտնում է թուրքական Abhaber գործակալությունը:

‘’Ինչու՞ Ֆրանսիան չի տեսնում ադրբեջանական տարածքների 20 տոկոսի օկուպացիան: Նա պետք է ուշադրություն դարձներ Ադրբեջանի դեմ ուղղված Հայաստանի ագրեսիային, որի հետեւանքով ավելի քան 1 միլիոն մարդ փախստական է դարձել’’, – ասել է նախարարը:

Ադրբեջանցի խորամանկ նախարարը երեւի արդեն զգում է, որ Ֆրանսիայի հանրապետությունը գնում է պատմական արդարությունը վերականգնելու ուղով եւ վախ է զգում, որ շուտով խոսվելու է Արցախյան հարցի պատմական պատկանելության մասին, ինչին նրանք պատրաստ չեն դիմակայելու:

Գաղտնիք չէ, որ Ֆրանսիան մեծ դերակատարում ունի ԵԱՀԿ Մինսկի խմբում ու նախարարն իրենց հատուկ ‘’դիվանագիտությամբ’’ փորձում է օգտուվել առիթից, որպեսզի այդ հարցում հենց իրենք չընկնեն իրենց իսկ փորած ‘’պատմական’’ փոսը:

‘’Ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի անհապաղ, քանի որ դրա ժամանակը սպառվում է: Եվրոմիությունը նույնպես պետք է նախաձեռնություն ցուցաբերի: ԵԱՀԿ Մինսկի խումբը արդեն 20 տարի է չի կարողանում լուծել այս հարցը: Մեր համբերությունն անսահման չէ’’, – ասել է Մամեդյարովը:

Մամեդյարովը ‘’մեր համբերությունն անսահման չէ’’  ասելով, նորից փորձում է հասկացնել, որ իրենք կգնան ռազմական ճանապարհով հարցի լուծմանը, թեւ շատ լավ գիտակցում է դրա վնասների չափերը, քանի որ ներկայիս ադրբեջանական տարածքներում ապրում են նաեւ այն ազգերը, որոնց տարածքների հաշվին ‘’ծլեց’’ Ադրբեջան կոչված պետությունը: Անշուշտ հասկանալի է, որ եւ թալիշները, եւ լեզգիները ‘’պարապ’’ չեն նստելու պատերազմի վերսկսման դեպքում եւ ալիեւյան ‘’թագավորական’’ պալատին տարածքային պահանջներ են ներկայացնելու:

Արմեն Արարատյան, Իջեւան

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ