27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Անջելինա Ջոլիի աջ ոտքը “խնդրում” է չմոռանալ իրեն /վիդեո/

“Twitter”-ում հատուկ միկրոբլոգ է բացվել` Անջելինա Ջոլիի աջ ոտքի անունից: Հոլիվուդյան գեղեցկուհու ոտքերը գրանցվել են սոցկայքում անմիջապես այն բանից հետո, երբ նա հայտնվել է կարմիր գորգի վրա “Օսկարի” մրցանակաբաշխության ժամանակ եւ կատակ-բլոգի հայտնվելու պատճառն էլ հենց դերասանուհու պահվածքն է եղել:

Բանն այն է, որ Ջոլին աջ ոտքը ցուցադրել է լուսանկարիչների առջեւ` այդ կերպ ի ցույց դնելով զգեստի մեծ բացվածքը: Նույն դիրքը դերասանուհին ընդունել է ոչ միայն կարմիր գորգի վրա, այլ նաեւ բեմին: Դերասանուհի եւ սկսնակ ռեժիսոր Ջոլիի նկարները ողողել են հանդիսավոր արարողության ֆոտոշարքերը:

@AngiesRightLeg բլոգը առանձնապես որեւէ տեղեկություն չի պարունակում: Պարզապես ոտքը “խնդրում” է չմոռանալ իրեն եւ ուշադրություն դարձնել իր վրա: Անջելինա Ջոլիի ոտքի միկրոբլոգում գրացվել է ավելի քան 10 հազար մարդ:

http://youtu.be/jPYNxTaurxM

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ