26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Բռնաբարության մեջ կասկածվող Հարթաշենի 50-ամյա գյուղապետը հերքում է

Սյունիքի մարզի Հարթաշեն համայնքի ղեկավար Ազատ Ղուկասյանը  Henaran.am-ի հետ զրույցում հերքեց, որ ինքը բռնաբարել է 14-ամյա մի աղջնակի: “Դա շանտաժ է իմ դեմ, ես հետաքրքրվում եմ, երկու օրից մանրամասն կխոսենք”,-ասաց գյուղապետը` ավելացնելով, որ ոստիկանությունից իրեն չեն կանչել դեռեւս:

Նշենք, որ ըստ Հարթաշենում տարածված լուրերի, գյուղապետը, որը նաեւ ֆիզկուլտուրա է դասավանդում, փորձել է բռնաբարել 14-ամյա մի աշակերտուհու: Գյուղապետը նաեւ հերքեց այն լուրերը, որ ինքը գյուղից փախել է Երեւան եւ նրան չեն գտնում:

“Բա դուք ոնց գտաք, ես հիմա գործերով Գորիսում եմ եւ գնալու եմ գյուղ երեկոյան: Մի հավատացեք ոչ մի բանի”,-ասաց Ազատ Ղուկասյանը` չպատասխանելով այլ հարցերի: Գյուղապետը շտապում էր:

Ինչպես տեղեկացրին ոստիկանությունից,  հարուցվել է քրեական գործ 142-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (“Ակնհայտ տասնվեց տարին չլրացած անձի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարել”), կատարվում է նախաքննություն:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ