27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

YouTube-ում հայտնվել է “Եվրատեսլիլի” վերաբերյալ հայության տեսակետն արտահայտող տեսահոլովակ

“Մենք հրաժարվում ենք ելույթ ունենալ մի երկրում, որը հայտնի է հայերի զանգվածային ջարդերով ու կոտորածներով, մի երկրում, որտեղ հայատյացությունը հասցված է պետական քաղաքականության մակարդակի, մի երկրում, ուր մուտքն արգելված է ազգությամբ հայ որևէ մեկի համար, եթե նույնիսկ նա այլ երկրի քաղաքացի է, ինչին ականատես ենք լինում գրեթե յուրաքանչյուր ամիս:

Մենք կոչ ենք անում Հայաստանի Հանրային հեռուստաընկերությանը հրաժարվել այդ երկիր մասնակից ուղարկելուց…”,- հայ հայտնի երգիչ-երգչուհիների ու երգահանների ստորագրությամբ այս նամակն օրեր առաջ տարածում էր գտել լրատվամիջոցներում: Սա թեժ քննարկումների առիթ հանդիսացավ համացանցի թե՛ հայ, թե՛ ադրբեջանցի օգտատերերի շրջանում: Ադրբեջանի արձագանքն ավելի քան սպասելի էր. հայերին բնորոշեցին ՝ որպես “վախկոտներ” ու  “քաղաքականությունն ու արվեստը միմյանց հետ կապող բանսարկուներ”, իսկ ադրբեջանական կայքերից մեկն էլ զավեշտալի մի հոդված հրապարակեց՝ համաձայն որի հայերն իբր ֆինանսական լուրջ խնդիրներ ունեն, դրա համար էլ չեն մասնակցելու:

Հայ օգտատերերի մի մասն անհեթեթություն համարեց նամակը, սակայն շատերն արդարացի հարցադրում առաջ քաշեցին. “Բա եթե չէիք ուզում գնայիք, էլ ինչի՞ էիք հայտ ներկայացնում, հենց սկզբից միասնական բոյկոտեիք…” կամ “Որոշում կայացնելուց առաջ ժողովրդի կարծիքն էլ հարցնեիք…”:

Մինչ օրս այդպես էլ անորոշ է՝ արդյոք Հայաստանը մասնակից կուղարկի Բաքու: Իսկ մինչ Հ1-ը լռում է, YouTube-ում տեղ է գտել հայ հասարակության տեսակետն արտահայտող մի տեսահոլովակ, որը ստորև ներկայացնում ենք.

Անի Մարգարյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ