26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ո՞ր քաղաքում են բնակվում աշխարհի ամենահմայիչ տղամարդիկ

Կազմվել է այն քաղաքների ցանկը, որտեղ բնակվում են աշխարհի ամենահմայիչ տղամարդիկ: Ցանկը կազմել է “Travelers Digest” պորտալը, որն զբաղվում է զբոսաշրջության ոլորտի նորություններով:

Առաջին տեղն են զբաղեցրել շվեդական մայրաքաղաք Ստոկհոլմում  բնակվող տղամարդիկ: Ցանկի հեղինակները ասում են, որ շվեդներին սխալմամբ սովորաբար համարում են սառը եւ մենակությունը գերադասող: Իրականում, նրանք շատ լավ են իրենց դրսեւորում հասարակության մեջ եւ կանանց հետ վարվում են շատ ավելի լավ, քան մնացած քաղաքների բնակիչները: Բացի այդ, ստոկհոլմցիները լավ են հասկանում մոդայից, խոհարարությունից, մշակույթից եւ առողջությունից:

2-րդ տեղում են հայտնվել Նյու Յորքի բնակիչ տղամարդիկ, իսկ 3-րդ տեղում` ամստերդամցիները: Իսկ տասնայկի մնացած տեսքը հետեւյալն է.

4. Լիսաբոն, Պորտուգալիա

5. Բուենոս-Այրես, Արգենտինա

6. Սիդնեյ, Ավստրալիա

7. Մադրիդ, Իսպանիա

8. Բեռլին, Գերմանիա

9. Միլան, Իտալիա

10. Թել-Ավիվ, Իսրայել

“Travelers Digest” պորտալն ավելի վաղ կազմել է նաեւ այն քաղաքների ցանկը, որտեղ բնակվում են ամենահմայիչ կանայք: Առաջին տեղում է հայտնվել Կիեւը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ