27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Բրեդ Փիթն աջակցում է հոմոսեքսուալներին

Հոլիվուդյան դերասան Բրեդ Փիթը 100 հազար դոլար նվիրատվություն է կատարել Մարդու իրավունքների հարցերով կազմակերպության արշավին, որը կոչված է աջակցել  միասեռ ամուսնություններին: Արշավի նպատակն է օրինականացնել միասեռ ամուսնությունները Մեն, Մերիլենդ, Մինեսոթա եւ Վաշինգտոն նահանգներում:

Փիթը հայտարարել է, որ չի հասկանում, թե ինչպես կարելի է մարդկանց արգելել արտահայտել իրենց զգացմունքներն այնպես, ինչպես իրենք են ցանկանում: Նա վստահություն է հայտնել, որ միասեռ ամուսնությունները պետք է հավասարվեն հետերոսեքսուալ ամուսնություններին, հակառակ դեպքում ` դա մարդու իրավունքների խախտում է:

Վերջերս դերասանը նույնիսկ հայտարարել էր, որ չի ամուսնանա Անջելինա Ջոլիի հետ, մինչեւ որ Միացյալ Նահանգները թույլ չտան միասեռ ամուսնությունները: Արշավի կազմակերպիչները հպարտ են նրանով, որ Բրեդ Փիթի նման մարդն աջակցում է իրենց: Նրանք Փիթին համարում են հանուն արդարության պայքարող մարտիկ եւ բարձր են գնահատում նրա կատարած ներդրումը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ