27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ամենագեղեցիկ կանայք կինոյում /վիդեո/

Կանայք կինոյում իսկական հեղափոխականներ են: Նախորդ դարասկզբից մինչ օրս տասյնակ գեղեցիկ սեռի ներկայացուցիչներ դարձել են ոչ միայն կինոյի խորհրդանիշեր, այլեւ դարի ամենացանկալի կանայք, որոնք ամենաբազմազան կերպարներ են մարմնավորել:

Սովորաբար 20-րդ դարի ամենագեղեցիկ կանանց ցանկն անհնար է պատկերացնել առանց Մերիլին Մոնրոյի, Օդրի Հեփբըրնի եւ Գրեյս Քելլիի: Սակայն  “Los Angeles Times’-ը  այլ մոտեցում է ցույց տվել հեռուստաէկրանի կուռքերին: “Կինոյի ամենագեղեցիկ 50 կանանց” ցանկում 55-ամյա դերասանուհի Իզաբել Աջանին է: Ամսագրի կարծիքով` հենց նա է արժանի առաջին տեղին, քանի որ “Մարգո թագուհու” կերպարում ոչ ոք չի համեմատվի նրա մերկ գեղեցկության հետ:

2-րրդ տեղում Բրիջիդ Բարդոն է, ով “Եվ աստված ստեղծեց կնոջը” ֆիլմում իր կերպարով տղամարդկանց դրդում է խելագար արարքների:

Կինոյի գեղեցկուհիների եռյակը եզրափակում է Քիմ Բեսինջերը` “Լոս Անջելեսի գաղտնիքները” ֆիլմում իր կերպարով, որը գայթակղում է Ռասել Քրոուին:

Կինոյում հեղափոխություն կատարած  գեղեցկուհիների ցանկում են հայտնվել նաեւ Ջենիֆեր Լոպեսը, Ջուլիա Ռոբերթսը, Շերոն Սթոունը եւ Քեթրին-Զետա Ջոնսը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ