26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Սիրիայի նախագահը զինաթափել է սիրիական բանակի սունիների զորամասերը

Սիրիական բանակի այն զորամասերը, որտեղ սունի սպաներն ավելի շատ են, քան ալաունիները, դադարել են ստանալ վառելանյութ եւ զինամթերք, իսկ նրանց տեխնիկան եւ սարքավորումները մնացել են առանց վերանորոգման, գրում է ֆրանսիական “Le Figaro”-ն:

Սիրիական կառավարությունը չի վստահում սունիների զորամասերին` մտածելով, որ նրանք կարող են զինված հեղափոխություն անել: Այդ պաճառով էլ նրանք մնում են իրենց բազաներում` հնարավորություն չունենալով շարժվել Դամասկոսի ուղղությամբ: Իշխանությունների անհանգստությունը կայանում  է նրանում, որ ալաունիների զորամասերը հիմնականում զբաղված են Սիրիայի տարբեր քաղաքներում ապստամբություններ ճնշելով եւ գտնվում են Դամասկոսից հեռու: Անհրաժեշտության դեպքում նրանք չեն կարող օգնության հասնել նախագահ Բաշար Ալ-Ասադին, որը նույպես ալաունի է:

Մարտի 8-ին սիրիական բանակի 2 գեներալ եւ մեկ գնդապետ են Սիրիայից փախել են Թուրքիա, որտեղ նրանք ապստամբություն անցկացնելու օգնություն են խնդրել: Նրանց անունները դեռեւս չեն հրապարակվում:

Սիրիայի կառավարությունը, որը մերժում էր միջազգային հումանիտար կազմակերպությունների մուտքը, մարտի 9-ին համաձայնվել է թույլ տալ ՄԱԿ-ի միսիոներների  մուտքը, որոնք պետք է գնահատեն բանակի եւ ապստամբների միջեւ երկար ժամանակ ձգված հակամարտությունը:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ