24 Մայիսի, Չորեքշաբթի, 2017
USD
480.84
EUR
538.73
RUB
7.10
+2 °C
Երևան
+12°C
--2°C

Մեր մասին

logo

Բարի գալուստ «Հենարան» մամուլի ակումբի կայքէջ:

«Հենարան» մամուլի ակումբը հասարակական-քաղաքական երկխոսության մասնակիցների հանդիպման վայրն է:

«Հենարան» մամուլի ակումբի նպատակը ՀՀ-ում քրիստոնեական, ազգային-ավանդական արժեքների տարածման միջոցով համամարդկային հումանիստական արժեհամակարգի վրա կառուցվող քաղաքացիական հասարակության, պատասխանատու եւ ազատ խոսքի կայացումն է:

Մեր խնդիրն է նպաստել տեղեկատվության փոխանակմանը ԶԼՄ-ների, հասարակական-քաղաքական գործիչների, տեղական եւ միջազգային կազմակերպությունների եւ հասարակության միջեւ:

«Հենարան» մամուլի ակումբը կազմակերպում է

  • մամուլի ասուլիսներ
  • կլոր սեղաններ
  • սեմինարներ
  • բանավեճեր

Ակումբում քննարկվում են այն իրադարձությունները, թեմաները, տեսակետներն ու մեկնաբանությունները, որոնց մասին գրում է մամուլը, բանավիճում են փորձագետները, հասարակական-քաղաքական գործիչները: Մեր տեսադաշտում են ուշադրությունից դուրս մնացած սոցիալապես անպաշտպան խավերը, հաշմանդամները, փախստականները, աղքատները, նրանց օրինական շահերի ապահովումը: 

«Հենարան» մամուլի ակումբը ողջունում է բոլոր այն ԶԼՄ-ներին, լրագրողական կազմակերպություններին, որոնք համակողմանի, հավասարակշռված, անաչառ լրատվության կողմնակից են եւ աշխատում են այս սկզբունքով:

«Հենարան» մամուլի ակումբը պահպանում է քաղաքակիրթ բանավեճի եւ երկխոսության սկզբունքները:

Մենք կողմնակից ենք, որպեսզի բանախոսների եւ լրագրողների միջեւ պահպանվեն էթիկական եւ մասնագիտական նորմերը: Մեր համագործակցությունը կմիավորի մեր ներուժը ազատ գաղափարների արտահայտման, տարածման եւ իրագործման, ինչպես նաեւ ազատ եւ պատասխանատու խոսքի մշակույթ ձեւավորելու հարցում:

Հենարան մամուլի ակումբի Henaran.am լրատվական պորտալը  տրամադրում է հավաստի եւ բազմակողմանի լրատվություն ողջ աշխարհից: Նպատակը ՀՀում քրիստոնեական արժեհամակարգի վրա հիմնված քաղաքացիական հասարակության եւ ազատ խոսքի կայացումն է, Աստվածաշնչի սկզբունքների եւ գաղափարների ներդրումն ու տարածումը հասարակական լայն շրջանակներում: Հասարակության, որտեղ մարդու ազատություններն ու իրավունքները եւ պատասխանատվությունը հիմնված են քրիստոնեական սկզբունքների վրա

Henaran.am

  • Հավաստի եւ բազմակողմանի լրատվություն

  • Հոդվածներ, վերլուծություններ, հարցազրույցներ

  • Պատմություններ մեր կողքին ապրող մարդկանց մասին, նրանց սոցիալական խնդիրների բարձրաձայնում

  • Տեղական եւ միջազգային մամուլի տեսություն

  • Ֆոտոռեպորտաժներ եւ տեսանյութեր  

 

 

 

Հիմնադիր` ”Հենարան” ՍԻՀԱ ՀԿ

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ