Յուրաքանչյուր ուժ, գործիչ կարող է իր պատկերացումներն ունենալ ներքաղաքական զարգացումների և այսօր ստեղծված իրավիճակի շուրջ․ Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դատարանի բակում նախագահ Սերժ Սարգսյանն անդրադառնալով ներընդդիմադիր հատվածում հյուծվող դավադրությունների տեսության դրսևորումներին, նշեց, որ ՀՀԿ-ի համար միակ թիրախը գործող կառավարիչն է: «Մենք «շախ» ենք հայտարարում միայն այս իշխանություններին, ուրիշ «շախ» հայտարարելու ֆիգուր չունենք»,- նշեց նախագահը, նաև ակնարկելով, որ առանձնապես ցանկություն էլ չունի այդ […]