Bugatti-ի նոր ժամացույցը քառորդ միլիոն դոլար կարժենա /Տեսանյութ/

Bugatti մեքենաշինական ընկերությունը ներկայացրել է գերթանկ սեղանի ժամացույց՝ սուպերքարին համարժեք գնով: Այն ստեղծվել է ժամագործական Jacob & Co և ոսկերչական Lalique բրենդների հետ համատեղ: Calandre մոդելը կթողարկվի սահմանափակ քանակությամբ՝ 99 հատ, և կարժենա 240,000 դոլար՝ Lamborghini Urus սուպերքրոսովերի գնով: Իսկ ժամացույցի ցուցատախտակը նման է Bugatti-ի կողմից 1927-1933 թվականներին արտադրված Type 41 Royale շքեղ մոդելի իրական […]