17 Մայիսի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Ապրիլի 2025

Հարգանքի տուրք՝ ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսների հիշատակին

ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի անունից այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հարգանքի տուրք է մատուցվել 2016թ. ապրիլյան հաղթական պատերազմի ժամանակ զոհված հերոսների և Արցախյան ազատամարտում իրենց կյանքը զոհաբերած բոլոր հայորդիների հիշատակին: Նախագահ Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին:

9 տարի առաջ այս օրը` 2016 թվականի ապրիլի 2-ին, Ադրբեջանը մասշտաբային ռազմական գործողություններ սկսեց Արցախի ուղղությամբ. Տիգրան Աբրահամյան

ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «9 տարի առաջ այս օրը` 2016 թվականի ապրիլի 2-ին, Ադրբեջանը մասշտաբային ռազմական գործողություններ սկսեց Արցախի ուղղությամբ: Ադրբեջանն իր առաջ խնդիր էր դրել` ռազմական արկածախնդրության միջոցով լուծել ղարաբաղյան կոնֆլիկտը և հայերի  գոյության հարցը վերջնականապես փակել: Արցախի պաշտպանության բանակը` իր թիկունքում ունենալով  հայ ժողովրդի ամուր […]

Դաժան փոթորիկները երկրորդ օրն է, ինչ հարվածում են Հունաստանի կղզիներին /Տեսանյութ/

Դաժան փոթորիկները երկրորդ օրն է հարվածում են Հունաստանի կղզիներին՝ մեքենաները նետելով ծովը, ինչպես նաև  տները և ձեռնարկությունները հեղեղելով ջրով և ցեխով: Հունական կղզիներից ամենից շատ տուժել է Կրետեն Վատ եղանակը ազդում է նաև Էգեյան ծովի Կիկլադների շղթայի կղզիների վրա, որոնք հայտնի են զբոսաշրջիկների շրջանում: Էգեյան ծովի Փարոս և Միկոնոս կղզիների իշխանությունները երեքշաբթի օրը կարկտահարությունից և […]

ԱԲ-ն սկսել է ստել /Տեսանյութ/

Արհեստական ​​բանականության (AI) խոշոր մոդելները ի վիճակի են մոլորեցնել, երբ դրանց ստիպում են ստել՝ իրենց նպատակներին հասնելու համար, ցույց է տվել նոր հետազոտությունը: ArXiv preprint տվյալների բազայում հրապարակված նոր հետազոտության մեջ մի խումբ գիտնականներ մշակել են ազնվության արձանագրությունը, որը կոչվում է «Պնդումների և մոդելային գիտելիքների համադրման» (MASK) չափանիշ: Թեև տարբեր ուսումնասիրություններ և գործիքներ են մշակվել՝ […]

Մայր Թերեզայի աղոթքը

Աստված իմ, երբ ես սոված եմ, ուղարկիր ինձ նրան, ում ես կարող եմ կերակրել, իսկ երբ ես ուզում եմ խմել, ուղարկիր ինձ նրան, ում կարող եմ ջուր տալ: Երբ ինձ համար ցուրտ է, ուղարկիր ինձ նրան, ում ես կարող եմ ջերմացնել, երբ ես թախծում եմ, ուղարկիր ինձ նրան, ում ես կարող եմ մխիթարել: Իսկ երբ […]

Ասրունց կամուրջը

Ասրունց կամուրջը գտնվում է Ասկերանի շրջանի Կարմիր գյուղի տարածքում՝ Քարաշեն գյուղից Կարմիր գյուղ գնացող հին դաշտամիջյան ճանապարհի վրա՝ Կարմիր գյուղից 3կմ հյուսիս-արևմուտք: 2023 թվականի սեպտեմբերյան ռազմական ագրեսիայից հետո գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ։ Հուշարձանի մասին պատմական տեղեկությունները բացակայում են։ Կամուրջը, դատելով կառուցման տեխնիկայից և ճարտարապետությունից, կառուցվել է 19-րդ դարում։ Հավանաբար այդ հանգամանքով է պայմանավորված, որ […]

Սրա նմանները ինչո՞վ են տարբերվում Նիկոլ Փաշինյանի գաղափարներն ու ծրագրերը կիսող ՔՊ-ականներից. Հենրիխ Դանիելյան

ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սրա նմանները ինչո՞վ են տարբերվում Նիկոլ Փաշինյանի գաղափարներն ու ծրագրերը կիսող ՔՊ-ականներից։ Ի՞նչով եք դուք տարբերվում Նիկոլից, եթե պաշտպանում եք նույն քաղաքականության հիմքը՝ սուտը, կեղծիքը և բանսարկությունը։ Որպես քաղաքական գաղափարախոսություն՝ նիկոլիզմից ի՞նչով են տարբերվում Բորիս Մուրազիները։ Պատասխանը միանշանակ է՝ անուն-ազգանունով են տարբերվում, ոչ ավելին»։  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
ՄարտիՄայիսի