28 Ապրիլի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Ապրիլի 28, 2025

Հզոր պայթյունի հետևանքով հազարից ավել տուժածներ կան /Տեսանյութ/

Իրանի հարավում գտնվող Բանդար Աբբաս քաղաքի Շահիդ Ռաջաի նավահանգստում շաբաթ տեղի ունեցած հզոր պայթյունի և բռնկված հրդեհի հետևանքով տուժածների թիվը հասել է 1,139-ի:։ Ինչ վերաբերում է զոհերին, ապա ըստ իրանական աղբյուրների, թիվը հասել է 20-ի: «Միջադեպը տեղի է ունեցել Շահիդ Ռաջաի նավահանգստի տարածքում պահվող մի քանի բեռնարկղերի պայթյունի հետևանքով: Իրանի Առողջապահության նախարարությունը Հորմոզգան նահանգում արտակարգ […]

Ցավակցություններս մեր բարեկամ Իրանին և նրա ժողովրդին. Աբրահամյան

ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Իրանի հարավային հատվածում գտնվող Բանդար-Աբբասի նավահանգստում տեղի ունեցած ողբերգական պայթյունը մեծաթիվ կորուստների է հասցրել: Այս պահի դրությամբ, զոհերի թիվն անցնում է 4 տասնյակը, 1000-ից ավելի վիրավորներ կան, իսկ պայթյունի բուն պատճառները հայտնի կլինեն հետաքննությունից հետո: Ցավակցություններս մեր բարեկամ Իրանին և նրա ժողովրդին»:

ՀՀԿ պատվիրակությունը Մոսկվայում հարգանքի տուրք է մատուցել Անհայտ զինվորի հուշարձանին

Մոսկվայում անցկացվող «Միասնական Ռուսաստան» կուսակցության նախաձեռնած Մեծ Հաղթանակի 80-ամյակին նվիրված միջազգային համաժողովի շրջանակներում Հայաստանի Հանրապետական կուսակցության պատվիրակության ներկայացուցիչներ՝ Էդուարդ Շարմազանովը, Տիգրան Աբրահամյանը և Հայկ Դերզյանը այցելել և հարգանքի տուրք են մատուցել Անհայտ զինվորի հուշարձանին։  

Նախկին վարչապետի պնդմամբ՝ բանակը զինվորների սուր պակաս ունի /Տեսանյութ/

Իսրայելի նախկին վարչապետ Նաֆթալի Բենեթը X սոցիալական ցանցում սուր քննադատության է ենթարկել երկրի ներկայիս կառավարությանը՝ մեղադրելով նրան վախկոտության մեջ։ «Վերջին մեկուկես տարվա ընթացքում Իսրայելի պաշտպանական ուժերն ամբողջովին տեղակայված են Լիբանանի, Սիրիայի, Հորդանանի հովտի, Հրեաստանի և Սամարիայի հետ սահմաններին, Սինայի սահմանին, Գազայի սահմանին և բուն Գազայում։ Մենք դեռ երբեք ստիպված չենք եղել վերահսկել սահմանապահների և զինվորների […]

Աղոթք երկուշաբթի օրվա

Ո՛վ ամենակալ և ամենակարող Տեր և Աստված իմ, որ այս օրը քո ամենազոր և բարձրագույն խոսքով ջրերի զանգվածը անջրպետելով բաժանեցիր երկու մասի և անսուտ ամրությամբ սահմանեցիր երկնքի հաստատությունը ջրերի մեջ` բոլոր զվարթունների զբոսավայր: Ընկնում եմ քո առջև և աղաչում քեզ. Ասա՛ այդ խոսքդ ինձ` «Թողնված են քե՛զ մեղքերդ» բազում: Որովհետև իմ անօրինությունները բարձրացան իմ գլխից […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի