15 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

Լուրեր: Մարտի 17, 2025

Խադարի վանքը

Խադարի վանքը գտնվում է Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Վաղուհաս գյուղից արևմուտք, Թարթառ գետի աջ ափի մի դժվարամատչելի անտառապատ լեռնահարթակի վրա, որի ստորոտով հոսում է գետը։ Արցախյան երկրորդ պատերազմից առաջ վանքն Արցախի Հանրապետության Նոր Շահումյանի շրջանի կազմում էր։ Ներկայումս վանքն օկուպացված է Ադրբեջանի կողմից : Խադարի վանքը Արցախի նշանավոր կրոնական, կրթական և մշակութային կենտրոններից է։ Վանքի […]

ԱՄՆ-ն արտաքսում է հարյուրավոր վենեսուելացիների /Տեսանյութ/

ԱՄՆ-ի կողմից արտաքսված ավելի քան 200 վենեսուելացիների տեղափոխող ինքնաթիռը վայրէջք է կատարել Էլ Սալվադորում՝ մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ ամերիկացի դատավորը Թրամփի վարչակազմին հրամայեց դա չանել։ Էլ Սալվադորի նախագահ Նայիբ Բուկելեն սոցիալական ցանցերում գրել է, որ կիրակի առավոտյան ժամանել են վենեսուելական Tren de Aragua հանցախմբի 238 անդամներ, ինչպես նաև միջազգային MS-13 խմբավորման […]

Մինչեւ Նիկոլը Հայաստանն ու հայ ժողովուրդը հաղթած էին, իսկ Ադրբջանը՝ պարտված․ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ « «30 տարի Ադրբեջանը միջազգային բոլոր հարթակներում պարտված է եղել»։ Իլհամ Ալիեւ,17 մարտ 2022թ։ Հ.Գ. Ուշադիր կարդացեք… Ալիեւի հերթական հաստատումը առ այն,որ մինչեւ Նիկոլը Հայաստանն ու հայ ժողովուրդը հաղթած էին,իսկ Ադրբջանը՝պարտված։ Թե բա ՝նախկինների ժամանակ պարտված էինք… Идиоты…»։

Սրա նմանների տեղը քաղաքական աղբամանն է․ Դերզյան

ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դեզյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Արամ Հարությունյանն է. Նա 2018 թվականի ապրիլի 9-ից սկսել էր հացադուլ՝ Սերժ Սարգսյանի առաջադրման դեմ. Կից նյութը՝ https://lurer.com/?p=280904&l=am Դրանից հետո մասնակցում է Սերժ Սարգսյանի դեմ ցույցերի և ելույթ ունենում: Նա հայտարարում է, որ ինքը և ժողովուրդը սպասում է Նիկոլ Փաշինյանի գալուն և միացմանը: Կից նյութը՝ […]

Մինչ վերջին ժամանակափուլում Ադրբեջանից վտանգավոր սիգնալներ էին գալիս․ Շիրազ Խաչատրյան

ՀՀԿ խորհրդի անդամ Շիրազ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մինչ վերջին ժամանակափուլում Ադրբեջանից վտանգավոր սիգնալներ էին գալիս, իսկ իշխանական քարոզչությունն էլ ահազանգում պատերազմի նոր վտանգի մասին, ներընդդիմադիր «որոշ»շրջանակներ չեն դադարում հակահանրապետական կեղտոտ արշավները շարունակելուց: Չեմ խորանում դետալների մեջ, բայց փաստ է, որ այդ շրջանակների համար Սերժ Սարգսյանի դեմ պայքարն ավելի կարևոր է, քան Փաշինյանի: […]

Ադրբեջանը մինչև վերջ սեղմելու է օղակը` Հայաստանին «քամելու» և ինքնուրույն որոշումներ կայացնելու հնարավորությունից զրկելու համար․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանի ու Ադրբեջանի միջև «խաղաղության» համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի ֆոնին, երեկ Ադրբեջանի իրականացրած ապատեղեկատվության արշավը որոշակորեն փոթորկել է հանրությանը: Մի կողմից իշխանությունը ժողովրդին կեղծ սպասումներ է հրամցնում երկար սպասված խաղաղության մասին, իսկ դրան զուգահեռ, ադրբեջանական ոչ պաշտոնական խոսափողները ակտիվ գրում են նոր պատերազմի […]

Մոլորված ձկնորսին շուրջ 100 օր հետո հայտնաբերել են օվկիանոսում /Տեսանյութ/

Պերուացի ձկնորսը, ով 95 օր շարունակ ծովում մոլորված դեգերել է, հայտնաբերվել է Խաղաղ օվկիանոսում: 61-ամյա Մաքսիմո Նապա Կաստրոն դեկտեմբերի 7-ին մեկնել է երկշաբաթյա ձկնորսության ափամերձ Մարկոնա քաղաքից, որը գտնվում է Պերուի հարավային ափին: Տասը օր անց փոթորիկը նրան նավաբեկության է ենթարկել՝ թողնելով նրան սպառվող պաշարներով: Նրա ընտանիքը որոնումներ է սկսել, սակայն Պերուի ծովային պարեկները չեն […]

Որոնք են ամենաշատ ոսկի ունեցող երկրները /Տեսանյութ/

Ոսկու համաշխարհային խորհրդի (World Gold Council, WGS) զեկույցների համաձայն՝ արդեն երրորդ տարին անընդմեջ աշխարհի տարբեր երկրների կենտրոնական բանկերն իրենց պահուստների համար գնում են ավելի քան 1000 տոննա ոսկի․ 2024 թվականին դրանք գնել են 1045 տոննա, 2023 թվականին՝ 1037 տոննա, իսկ ռեկորդը սահմանվել է 2022 թվականին՝ 1082 տոննա։ Զուտ ոսկու գնման առաջատար են շարունակում  մնալ զարգացող […]

Բժշկության աղոթք

Տե՛ր, փարատիր Քո ժողովրդի հիվանդություններն ու ցավերը և բժշկիր: Աստված մեր, շնորհիր ամենքին կատարյալ առողջություն ամենահաղթ սուրբ Խաչիդ նշանով, որով վերացրիր մարդկանց տկարությունները և դատապարտեցիր մեր թշնամուն: Դու՛ ես մեր կյանքն ու փրկությունը բարերար, բազումողորմ Աստված, որ թողություն ես տալիս մեր մեղքերին և ազատում հիվանդություններից: Ամեն:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՓետրվարիԱպրիլի