Հրդեհի պատճառով տարհանել են շուրջ 5 հզ բնակիչների /Տեսանյութ/

Ճապոնիայի Իվատե պրեֆեկտուրայում անտառային հրդեհը մոլեգնում է արդեն վեցերորդ օրն անընդմեջ: Այն համարվում է ամենամեծը 1992 թ.-ից ի վեր: Այսօրվա դրությամբ հրդեհի տարածքը հասել է 2,6 հազար հեկտարի: Դեռեւս հայտնի է մեկ մահվան դեպք, իսկ անհետ կորածների թիվը ճշտվում է։ Բացի այդ, հրդեհի հետեւանքով ավերվել կամ վնասվել են մոտ 90 բնակելի եւ կոմերցիոն շինություններ։ Հրշիջման աշխատանքներին մասնակցում են ավելի քան 2 հազար փրկարարներ եւ հրշեջներ՝ օրական 500-ից ավելի ջրնետումներով։ Տարհանման հանձնարարականներ են ստացել մոտ 5 հազար բնակիչներ, տարհանման կենտրոններում տեղավորվել է մոտ 1,2 հազար մարդ։ Մոտ 1,8 հազար շենքեր հոսանքազրկված են։ Մանրամասները՝ կից […]