Իրավապահ մարմինները ներխուժել են Գյումրու ընդդիմադիր թեկնածուների բնակարաններ․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իշխանության` ԱԺ-ում մեկնարկած հիստերիկ ջղաձգումներից և հանձնարարություններից հետո, այսօր իրավապահ մարմինները ներխուժել են Գյումրու ընդդիմադիր թեկնածուների բնակարաններ, ընտրական շտաբներ և ապօրինի պրոցեսներ նախաձեռնել: Քիչ առաջ խոսեցի մեր գործընկեր, ընկեր Մարտուն Գրիգորյանի հետ, ում որդու և հոր նկատմամբ անօրինական գործողություններ են իրականացվում: […]