06 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

Մինչ վերջին ժամանակափուլում Ադրբեջանից վտանգավոր սիգնալներ էին գալիս․ Շիրազ Խաչատրյան

ՀՀԿ խորհրդի անդամ Շիրազ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Մինչ վերջին ժամանակափուլում Ադրբեջանից վտանգավոր սիգնալներ էին գալիս, իսկ իշխանական քարոզչությունն էլ ահազանգում պատերազմի նոր վտանգի մասին, ներընդդիմադիր «որոշ»շրջանակներ չեն դադարում հակահանրապետական կեղտոտ արշավները շարունակելուց:
Չեմ խորանում դետալների մեջ, բայց փաստ է, որ այդ շրջանակների համար Սերժ Սարգսյանի դեմ պայքարն ավելի կարևոր է, քան Փաշինյանի: Տպավորություն է, որ իշխանությունների հետ նրանք գործում են համատեղ, իսկ իրենց պատվիրատուները դրսից են ու նույն խաղացողները:
Ո՞ւմ է շահավետ նման իրավիճակը, ինչու՞ են հակառակ բոլոր արտաքին մարտահրավերներին, ներքաղաքական դաշտում փորձում նմանատիպ խառնակություններով զբաղվել, գիտեն միայն իրենք, բայց, որ մենք էլ ֆիքսում ենք դրանց «առևտրական», վարձկան լինելը, դա էլ վեր է կասկածից…նույն փաթեթի շահառուներ են, ուրիշ ոչինչ…»։
KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ