17 Մարտի, Երկուշաբթի, 2025
KFC

Մոլորված ձկնորսին շուրջ 100 օր հետո հայտնաբերել են օվկիանոսում /Տեսանյութ/

Պերուացի ձկնորսը, ով 95 օր շարունակ ծովում մոլորված դեգերել է, հայտնաբերվել է Խաղաղ օվկիանոսում:

61-ամյա Մաքսիմո Նապա Կաստրոն դեկտեմբերի 7-ին մեկնել է երկշաբաթյա ձկնորսության ափամերձ Մարկոնա քաղաքից, որը գտնվում է Պերուի հարավային ափին:

Տասը օր անց փոթորիկը նրան նավաբեկության է ենթարկել՝ թողնելով նրան սպառվող պաշարներով:

Նրա ընտանիքը որոնումներ է սկսել, սակայն Պերուի ծովային պարեկները չեն կարողացել գտնել նրան:

Միայն չորեքշաբթի օրը Էկվադորի պարեկային Don F նավը նրան գտավ ափից 1094 կմ (680 մղոն) հեռավորության վրա՝ ջրազրկված և ծայրահեղ ծանր վիճակում:

Մաքսիմոն ողջ է մնացել՝ իր նավով անձրևաջուր խմելով  և ուտելով այն, ինչ կարող էր գտնել՝ կրիաներ, թռչուններ և ուտիճներ:

Նրա վերջին 15 օրն անցել է առանց սննդի։

Ձկնորսը նշում է՝

«Ես ամեն օր մտածում էի մորս մասին։ Շնորհակալ եմ Աստծուն, որ ինձ երկրորդ հնարավորություն է տվել»։

Մանրամասները՝ կից տեսանյութում:

 

 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ