24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 22, 2024

ՔՊ-ում ունեցած «լավ ախպերների» շնորհիվ գործը կարճվել է

«Հրապարակ»-ը գրում է. «Երեկ գրել էինք, որ ոստիկանության զորքերի հրամանատար, գեներալ Հայկ Բաբայանը, որը երազում է նորաստեղծ գվարդիայի ղեկավար դառնալ, շուրջ 4 տարի` 2015-2019 թթ., պետությունից բնակարանային վարձի փոխհատուցում է ստացել` չունենալով դրա իրավունքը: Ըստ օրենքի, բնակավայրից 30 եւ ավելի կիլոմետր հեռու ծառայող ոստիկաններին պետությունն ամսական 65 հազար դրամ է տրամադրում: Բաբայանն ապրում է Գառնիում, […]

Ուղեղների ասֆալտապատման մեխանիկան․ Հայաստանի ամենախոր փոսն ու ամենաբարձր գագաթը

168.am-ը գրում է. Հանրության հետ հաղորդակցության, քարոզչության հարցում Նիկոլ Փաշինյանն առաջնորդվում է ծայրահեղությունների սկզբունքով։ Նա որոշակի պարբերականությամբ խոսում է ինքնության, հայրենիքի, ավանդույթների, պատմության, հիշողության, անցյալի մասին, և այդ թեմաներով իր ելույթները, որոշակի բացառություններով, ներկայացնում է հարաբերականորեն ոչ կենցաղային, տեղ-տեղ՝ ակադեմիական, ոչ առօրեական լեզվով։ Ավելի մեծ պարբերականությամբ, հիմնականում՝ կառավարության նիստերի ընթացքում, նա խոսում է խիստ կենցաղային, […]

Անահիտ Ավանեսյանը եւս

«Իրավունք»-ը գրում է. «Ինչպես հայտնի է, մեր երկրում վարչապետ աշխատող Փաշինյանը օրերս թրաշվելուց հետո որոշեց «թրաշել» նաեւ նախարարական կազմը եւ վեց նախարարներ հրաժեշտ տվեցին իրենց պաշտոններին։ Չնայած դրան, ըստ կուլիսային խոսակցությունների, Փաշինյանը որոշել է նրանցից ոմանց այլ պաշտոններ տալ։ Կառավարությունից դուրս, հրաժարականների երթը հասավ նաեւ Ազգային ժողով, եւ իր մանդատը վայր դրեց ԱԺ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը։ «Իրավունք»-ի  տեղեկություններով՝  Զեյնալյանը  կնշանակվի  առողջապահության  նախարար, քանի որ շատ դժգոհություններ կան նաեւ Անահիտ Ավանեսյանից։ Դե ինչ,  սպասենք փաշինյանական նոր սցենարների»: Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում:   

«Մենակ քավոր Նիկոլի սրտով լինի» սկզբունքով»

«Իրավունք»-ը գրում է. «Այլեւս ՔՊ-ականներին պարզ է, որ անմորուս Նիկոլ Փաշինյանը գզրոցից հանել է «հեղափոխական մուրճն» ու մտել պետական կառույցներ։ Այժմ, ըստ ՔՊ-ին մոտ աղբյուրների, հերթը մարզպետներինն է, այլ կերպ ասած՝ հաջորդիվ հրաժարականներ են լինելու նաեւ մարզպետների շրջանում: Սրանով պայմանավորված՝ այս օրերին բոլոր մարզպետները կիսատ-պռատ գործերն են շտկում, որ հանկարծ ազատվելու դեպքում՝ մի հատ էլ […]

«Էսքան ավիրե՞լ դպրոցը, էսքան անտեսե՞լ կրթությունը…»

ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը  հրապարակել է «Հանրային ռադիո»-ի պատրաստած «Վաճառվում է դպրոցի տնօրենի մրցույթում հաղթելու ծրագիր․ ի՞նչ արժե այդ «հաճույքը» կրթական ճգնաժամի ժամանակ» վերտառությամբ ռեպորտաժը։ Լրագրողը զրուցել է գումարի դիմաց դպրոցի զարգացման ծրագիր գրող ֆինանսիստ-իրավաբանի հետ, ով պնդում է, որ ընթացիկ տարում դրական եզրակացություն ստացած զարգացման ծրագրերի կեսի հեղինակն ինքն է։ Սոֆյա Հովսեփյանը, անդրադառնալով […]

Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին

«Ժողովուրդ»-ը գրում է. Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին ու ՔՊ վերնախավին, իսկական խառնաշփոթ է ստեղծել թիմում: Սկսենք սկզբից. Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 15-ի խայտառակ միջադեպերով ուղեկցված ԱԺ լսումներից հետո Նարեկ Զեյնալյանին ու Հովիկ Աղազարյանին մանդատից զրկելու որոշում էր կայացրել: Զեյնալյանն «ինքնակամ» հեռացավ, բայց Աղազարյանը համառորեն դեռ մանդատի կռիվ է տալիս ու հրաժարվում […]

ՔՊ նվիրատուները տուգանվում են

«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ ՀՀ կոռուպցիայի կանխարգելման անգլուխ մնացած հանձնաժողովը, հիմք ընդունելով սեփական ուսումնասիրության եւ աուդիտի եզրակացության տվյալները, պարզել է, որ «Բաս վոյաժ» ՍՊԸ-ն իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը կատարել է նվիրատվություն թույլատրելի չափից 7 անգամ ավելի` 700 հազար դրամ։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից հարուցված ՎԻՎ/324/2024 23 էջանոց գործի արդյունքում նվիրատուի տնօրեն Արսեն Բաղդագուլյանը […]

Քնե՞լ մերկ,թե ոչ /Տեսանյութ/

Մերկ քնելը ունի մի շարք առավելություններ, սակայն զերծ չէ նաև թերություններից: Մասնագետները մատնանշում են հետևյալը. Sleepopolis-ում քնի առողջության հարցերի գծով տնօրեն, դոկտոր Շելբի Հարիսի խոսքով՝ «Գիշերազգեստից  հրաժարվելը իրականում կարող է օգնել ձեզ սառչել, ինչը լավ է քնելու համար, որովհետեւ մարմնի ավելի ցածր ջերմաստիճանը օգնում է ավելի արագ քնել եւ երկար քնել»: Հաջորդ առավելությունն այն է, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՀոկտեմբերիԴեկտեմբերի