23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 2024

Տեղումների պատճառով 273 մարդ է մահացել /Տեսանյութ/

Նիգերում ռեկորդային տեղումների հետևանքով առնվազն 273 մարդ է մահացել, ավելի քան 700 հազարը տեղահանվել է։ Ագադես քաղաքը, որը գտնվում է Սահարա անապատի Նիգերի հատվածում, որը սովորաբար համարվում է Աֆրիկայի ամենաշոգ և չոր քաղաքներից մեկը, ջրի տակ է հայտնվել: Մարդկանց մեծ մասը մահացել է, քանի որ նրանց տները, որոնք նախատեսված չէին առատ տեղումների համար, իսկ տեղումները […]

Ֆրանսիայի նոր վարչապետը պատրաստվում  է խստացնել ներգաղթի օրենքները /Տեսանյութ/

Պահպանողական Միշել Բարնիեն նշում է, որ կպաշտպանի նախագահ Էմանուել Մակրոնի քաղաքական որոշ դիրքորոշումներ և կխստացնի կառավարության դիրքորոշումը ներգաղթի հարցում: Իր առաջադրումից հետո  առաջին հարցազրույցում Բարնյեն ուրբաթ օրը ասաց, որ իր կառավարությունը, որը չունի հստակ մեծամասնություն, կներառի պահպանողականներ, ինչպես նաև Մակրոնի ճամբարի անդամներ: Մանրամասները՝ կից տեսանյութում:

Հայ գերիները Բաքվում ենթարկվում են խոշտանգումների և դաժան վերաբերմունքի

ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Գրություններ եմ ուղարկել մոտ 4 տասնյակ միջազգային կառույցների և իմ միջազգային գործընկերներին՝ Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում պահվող հայ գերիների հարցով: Միջազգային մարդասիրական բոլոր նորմերը խախտված են այս հարցում: Որպես Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող Հայաստանի պառլամենտի ներկայացուցիչ, ահազանգեր եմ ստանում Բաքվի բանտում պահվող պաշտոնապես հաստատված 23 հայ գերիների` […]

Հայաստանում քայքայված են անվտանգային համակարգի բոլոր բաղադրիչները

Հայաստանում քայքայված են անվտանգային համակարգի բոլոր բաղադրիչները։ Բացի այդ, մենք կորցրել ենք կարևոր կենսատարածք` Արցախ աշխարհը։ Կորցրել ենք նաև Հայաստանի Հանրապետության տարածքները։   Հրանտ Մելիք-Շահնազարյան

Կտավ` «Նիկոլը հպարտանում է Հայաստանի պարտություններով»

Կտավ` “Նիկոլը հպարտանում է Հայաստանի պարտություններով” Հ.Գ. Եթե նորմալ երկիր լինեինք Արթուր Ալեքսանյանի ոսկին գոնե չէին խլի մեզնից… Նիկոլի կառավարման տարիներին ո’վ ի’նչ ուզենում տանում է Հայաստանից, այդ թվում նաև սպորտի ոլորտում…   Գագիկ Համբարյանի էջից

Ցեղասպանագետների միջազգային հեղինակավոր ընկերակցությունը բանաձեւ ընդունեց Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ

Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը International Association of Genocide Scholars ՝ ցեղասպանություններն ուսումնասիրող ամենամեծ եւ ամենահեղինակավոր կազմակերպությունը, որի անդամ են մոտ 700 ցեղասպանագետ, իր բոլոր անդամների քվերարկությամբ ընդունեց “Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության բանաձևը”։ Ըստ դրա Կազմակերպությունը հայտարարում է, որ 2022 թ․ դեկտեմբերից մինչև 2023 թ․ սեպտեմբեր Լեռնային Ղարաբաղի արգելափակումը, այդ թվում` Լաչինի միջանցքի փակումը, որակվում […]

Հաջորդիվ առաջարկի, որ տուրք վճարողների կենացն էլ խմեն. ժողջանիդ դարձրել ես տուգանքի մատերիալ…

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը գրում է․ «Ձերոնց` քայլիստներիդ հարսանիքներին գնում, սեղաններն ես ուսումնասիրում` թե ո՛վ որքան կերավ և ո՛ր սեղանին քանի տոկոս ուտելիք է մնացել… Հիմա էլ հարկ վճարողի համար կենաց չխմելուց ես բողոքում… Դու էլ ձերոնց հարսանիքներին առաջարկի այդ կենացը… Ումի՞ց ես բողոքում… Մեկ է որքան առաջարկներդ անհեթեթ են, այնքան մանկլավիկներդ ջանադրաբար են այդ ամենն […]

Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում սեպտեմբերի 8-ին տեղի կունենա 12-րդ պատարագը

Մեկնարկել են Վանա լճի Աղթամար կղզու հայկական Սուրբ Խաչ եկեղեցում այս տարի անցկացվելիք  պատարագի նախապատրաստական ​​աշխատանքները: Աղթամարի Սուրբ խաչ եկեղեցում 95 տարվա դադարից հետո Թուրքիայի զբոսաշրջության և մշակույթի նախարարության հատուկ թույլտվությամբ առաջին պատարագը մատուցվել էր 2010-ի սեպտեմբերի 19-ին։ Արարողությունը, որին մասնակցելու են հազարավոր զբոսաշրջիկներ Թուրքիայից և արտերկրից, այս տարվա սեպտեմբերի 8-ին կանցկացվի արդեն 12-րդ անգամ։ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՕգոստոսիՀոկտեմբերի

Ամենաընթերցված