23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 2024

Պահանջում եմ քրեական գործ հարուցել ՔՊ-ական էս թափթփուկի դեմ

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ կցելով լուսանկար․ «Լուսահոգի Արմեն Գրիգորյանիվրա «գործ սարքեցին» և խոշտանգելով սպանեցին անազատության մեջ: Պահանջում եմ նույն հոդվածով քրեական գործ հարուցել ՔՊ-ական էս թափթփուկի դեմ»:

Եղանակը կտաքանա

Հայաստանում օդի ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ 2-4 աստիճանով: Օրվա ընթացքում հանրապետության տարածքում տեղումներ չեն գրանցվի։ Առանձին շրջաններում կարճատև անձրև և ամպրոպ է սպասվում վաղը` սեպտեմբերի 10-ին։ Այսօր Երևանում ցերեկային ժամերին կգրանցվի 31-33, գիշերը` 18-20 աստիճան տաքություն։    

Առավոտյան աղոթք

Տե՛ր, եթե շրթներս բացես, բերանն իմ կերգի օրհնությունը քո (Սաղմոս 50, 17): Գոհանում եմ Քեզանից, ո՜վ Տեր իմ և Աստված իմ, և օրհնում ու փառավորում Քո սուրբ անունը, որ պահեցիր այս գիշեր Քո անարժան ու մեղավոր ծառային բոլոր վտանգներից ու փորձություններից՝ խաղաղությամբ հասցնելով առավոտյան այս ժամին և արժանացրիր տեսնելու Քո ողորմության լույսը: Ամեն:

Ինչու են խելացի կանայք հաճախ պարտվում սիրո մեջ

Խելացի, գիտակից կանայք հաճախ պարտվում են սիրո խաղերում: Տղամարդիկ նահանջում են չափազանց խելոք կանանց առաջ: Նրանք զրուցում են այդպիսի կանանց հետ, բայց… երբ նրանց կողքով անցնում է գեղեցիկ, զգացական մի աղջիկ, տղամարդիկ գնում են նրա ետևից: Նրանք կանանց մեջ փնտրում են մի քիչ տոն, ուրախություն … Անդրե Մորուա

Կարտոֆիլի հյութը` դեղամիջոց մի շարք հիվանդությունների դեմ

Կարտոֆիլն ուժեղ բուժական հատկություններ ունի, և մարդիկ այն կիրառել են հարյուրավոր տարիներ: Տարբեր հիվանդությունների բուժման համար հատկապես օգտակար է կարտոֆիլի հյութը: Հյութ պատրաստելու համար պետք է լվանալ կարտոֆիլը, հեռացնել կեղևն ու կանաչ հատվածները և հյութաքամել: Հյութը պետք է ըմպել թարմ պատրստած վիճակում: Համը փոքր ինչ քաղցրացնելու համար կարելի է ավելացնել, խնձորի, գազարի հյութ կամ մեղր: […]

Սրա նկարը երբեք չէի տեղադրի, բայց միգուցե սթափեցնող լինի տարատեսակ «ֆեստիվառների» և  այլ «կառնավալների» ֆոնին

Այսօր Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխն իր ներկայությամբ իսկ պղծել է մեր սրբի մասունքները, մեր նախնիների քաղաքակրթական ջանքի արգասիքը, մեր իշխանուհու՝ «ի թուրքաց պատերազմին» զոհված որդու հիշատակին կառուցած մեր  տաճարը, Քարվաճառն ազատագրած մեր հերոսների հիշատակը, մեր պատիվն ու արժանապատվությունը։ Սրա նկարը երբեք չէի տեղադրի, բայց միգուցե սթափեցնող լինի տարատեսակ «ֆեստիվառների» և  այլ «կառնավալների» ֆոնին։ Նկատում է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՕգոստոսիՀոկտեմբերի

Ամենաընթերցված