22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 11, 2024

Ոստիկանությունը հերթական անգամ զգուշացնում է՝ ստուգել

Սեպտեմբերի 10-ից 11-ն իրենց ազգականների կողմից իբրև վթարի ենթարկվելու, տուժածներին բուժօգնություն ցույց տալու և կատարող կողմին, այսպես ասած, քրեական պատասխանատվությունից ազատելու համար գումար պահանջելու վերաբերյալ քաղաքացիներից ՆԳՆ ոստիկանություն ստացվել է 11 ահազանգ, որոնցից 3 դեպքով փոխանցվել է ընդհանուր 16.700 դոլար։ Հերթական անգամ զգուշացնում և հորդորում ենք՝ խարդախության զոհ չդառնալու համար չվստահել անծանոթից ստացված տեղեկությանը, ստուգել […]

Հայաստան-Ադրբեջան օրակարգի, թերևս, ամենավտանգավոր այս դրույթը ռեգիոնում նոր էսկալացիայի մեծ սպառնալիքներ է պարունակում

ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է «Իրանի մտահոգություններն ու կոշտ հակազդեցությունը, այսպես կոչված, «Զանգեզուրյան միջանցքի» անթույլատրության վերաբերյալ, ոչ միայն արտահայտում է Իրանի կենսական շահերը, այլ որոշակի ազդանշաններ է փոխանցում առ այն, որ վերոնշյալ խնդիրը կարող է տարածաշրջանային անկանխատեսելի իրադարձությունների բերել: Հայաստան-Ադրբեջան օրակարգի, թերևս, ամենավտանգավոր այս դրույթը ո´չ միայն խնդիր […]

«Կանխիկով կվաճառվեն Ավինյանին, կմտնեն իր գրպանը»

«Իրավունք» թերթը գրում է. «Երեւանի ավագանու նիստում երեկ մանդատից զրկվեցին երեք ավագանու անդամ, որոնցից երկուսը՝ «Հանրային Ձայն» խմբակցության նախկին անդամներ, իսկ այժմ անկախ ավագանիներ Անույշ Խուդավերդյանն ու Անուշ Գինոսյանն էին, որոնք մնացել էին հավատարիմ ԴՕԿ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանին: Նրանցից հետո եկող թեկնածուները Կարեն Սանամյանն է, ով իրեն համարում է Վ. Ղուկասյանի հետ տարաձայնությունների պատճառով […]

Արմեն Աշոտյանը դուրս է գալիս «Նուբարաշենի» ՔԿՀ-ից /Ուղիղ/

Հիշեցնենք, սեպտեմբերի 10-ին դատարանի որոշմամբ՝ քաղբանտարկյալ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի կալանքի միջոցը փոխվեց։ «Դատարանը որոշում է Արմեն Աշոտյանի խափանման միջոց կալանքը փոխել, Արմեն Աշոտյանի նկատմամբ համակցված կիրառել այլընտրանքային խափանման միջոց՝ տնային կալանք։ Արմեն Աշոտյանին արգելել շփվել այլ անձանց հետ, բացի ընտանիքի անդամներից և մերձավոր ազգականներից, արգելել հաղորդակցությունը, նամակագրությունը։ Տնային կալանքի հետ համակցված՝ կիրառել նաև գրավ՝ […]

Փաշինյանը հեծանիվ է քշել, թիկնապահը՝ կողքից վազել /Տեսանյութ/

Նիկոլ Փաշինյանը կրկին հեծանվային զբոսանք է իրականացրել Երևանում։ «Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն, Նոր-Նորք, Ավան, Կենտրոն. կեցցե’ հեծանիվը»,- ֆեյսբուքյան էջում գրել է նա՝ կից տեսանյութ հրապարակելով, որտեղ նաև երևում է, թե ինչպե՞ս է Փաշինյանի թիկնապահը արագ քայլք անում հեծանվորդների կողքով, երբ վերջիններս մուտք են գործում կառավարության շենքի բակ։  

Ադրբեջանի ԱԳՆ-ից հայտնել են, որ ոչ մի պարտավորություն չունեն ազատ արձակելու Արցախի ղեկավարներին

«Ռազմագերիների վերադարձի հարցում Ադրբեջանը պարտավորություն չունի ազատ արձակել ռազմական հանցագործներին և անջատողական խունտայի ռեժիմի ներկայացուցիչներին»։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն։ «Ադրբեջանը, հավատարիմ մնալով մարդասիրության սկզբունքին, ՀՀ-ին է փոխանցել բոլոր ռազմագերիներին․ սակայն այն փաստը, որ Ադրբեջանի վերադարձից հետո ռազմագերիները զանգվածային ձերբակալությունների և հետապնդումների են ենթարկվել հայկական պետության կողմից, առանձնահատուկ զարմանք է առաջացնում […]

Հարսանիքին պատահաբար կրակել է թոռանը /Տեսանյութ/

Associated Press-ի փոխանցմամբ՝ Տեխաս նահանգի կոմիսարը մեկ տարի պայմանական ազատազրկում կկրի Նեբրասկայում հարսանիքի ժամանակ թոռան ուսին պատահաբար կրակելու համար։ Կրակոցը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Գարդները, Դենտոն քաղաքի մերձակայքում վարում էր իր եղբորորդու բացօթյա հարսանիքը, հանել է ատրճանակը՝ մտադրվելով դատարկ փամփուշտով օդ կրակել՝ ազդարարելու համար բացօթյա արարողության մեկնարկը: Բայց երբ կոմիսարը ատրճանակը վերև է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՕգոստոսիՀոկտեմբերի