08 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Հայաստան-Ադրբեջան օրակարգի, թերևս, ամենավտանգավոր այս դրույթը ռեգիոնում նոր էսկալացիայի մեծ սպառնալիքներ է պարունակում

ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է

«Իրանի մտահոգություններն ու կոշտ հակազդեցությունը, այսպես կոչված, «Զանգեզուրյան միջանցքի» անթույլատրության վերաբերյալ, ոչ միայն արտահայտում է Իրանի կենսական շահերը, այլ որոշակի ազդանշաններ է փոխանցում առ այն, որ վերոնշյալ խնդիրը կարող է տարածաշրջանային անկանխատեսելի իրադարձությունների բերել:
Հայաստան-Ադրբեջան օրակարգի, թերևս, ամենավտանգավոր այս դրույթը ո´չ միայն խնդիր է ՀՀ անվտանգության և ինքնիշխանության տեսանկյունից, այլ ռեգիոնում նոր էսկալացիայի մեծ սպառնալիքներ է պարունակում:
Ոչ պակաս վտանգավոր իրադրություն է նաև այն տեսանկյունից, որ շահերի բախման կենտրոնում գտնվող Հայաստանի իշխանությունը գործընթացին հետևում է օբյեկտի, իսկ որոշ դեպքերում` լուռ դիտորդի դիրքերից»:
KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ