Ֆրանսիայի ափերի մոտ տասնյակ միգրանտներ տեղափոխող նավակի խորտակման հետևանքով 12 մարդ խեղդվել է: Նրանց թվում են 6 երեխա և մեկ հղի: Ըստ տեղական դատախազության՝ մահացածներից 10-ը իգական սեռի, երկուսը` արական սեռի ներկայացուցիչներ են: Ավելի քան 50 մարդ է փրկվել Գրիս-Նեզ հրվանդանի մոտ՝ Բուլոն-սյուր-Մերի մոտ, հայտնում է Ֆրանսիայի առափնյա պահպանությունը։ Նշվում է, որ երկուսի վիճակը ծանր […]
ատախազը 2024 թվականի օգոստոսի 30-ին դատարան է հանձնել Արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի պաշտոնատար անձանց կողմից իրենց ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու վերաբերյալ քրեական վարույթով մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերը: Քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել է, որ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի պաշտոնատար անձինք ոչ պատշաճ հսկողություն են իրականացրել քրեակատարողական հիմնարկի խցում պահվող […]
«Փաստինֆոն» գրում է, որ ահազանգ է ստացել ընթերցողից՝ մանկապարտեզում իր երեխայի նկատմամբ կիրառված բռնության մասին։ Դեպքը տեղի է ունեցել Երևանի թիվ 48 մանկապարտեզում, որտեղ դաստիարակը՝ Սերինե Կիրակոսյանը, ըստ ծնողի, բռնություն է գործադրել 3 տարեկան երեխայի նկատմամբ։ Ահազանգած Մաշա Մաթևոսյանի փոխանցմամբ՝ երեխան մանկապարտեզ է ընդունվել լիովին առողջ, հիմա էլ առաջին հայացքից ոչ մի խնդիր չունի։ «Լիովին […]
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Կարմիր սարը, ունենալով կրաքարի պաշարներ, հայտնվել էր միաժամանակ մի քանի հանքարդյունահանողների ուշադրության թիրախում՝ «ՄԼ մայնինգ» ՍՊԸ, «ԴԻԳԸՆԴԻԳ» ՍՊԸ, «ԳՌԱՆՈՒԼՍ» ՍՊԸ, «ՕՐԴ» ՍՊԸ, «ՕՐԴ ԳՐՈՒՊ» ՍՊԸ։ Այս ընկերությունների իրական շահառուները կառուցապատողներ են կամ փոխկապակցված անձինք: Հիմա էլ նրանք փորձում են «տիրանալ» սարին՝ նախատեսելով Վեդիի վարչական տարածքում ցեմենտի գործարանի կառուցում, որից հետո հարակից […]
Ռուսական հրթիռակոծությունների նոր ալիքը հարվածել է Ուկրաինային: Հիշեցնենք, որ երեկ ինտենսիվ հրթիռակծությունների հետևանքով Պոլտավա քաղաքում 51 մարդ է զոհվել: Արևմտյան Լվով քաղաքում վերջին հարվածների հետևանքով երեք մարդ է զոհվել և 25-ը վիրավորվել : Միևնույն ժամանակ, հաղորդվում է, որ հինգ մարդ վիրավորվել է Կրիվ Ռի քաղաքում: Մանրամասները՝ կից տեսանյութում:
Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը գրում է․ «Այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» համայնքը նախաձեռնում է վտարանդի կառավարություն ստեղծելու գործընթաց։ Դրա մասին գրում են ադրբեջանական լրատվականները։ Առաջին հայացքից անհեթեթ այս գործընթացը շատ լուրջ վտանգներ է պարունակում Հայաստանի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության համար։ Վստահ եմ՝ ֆետիշացված սյուներն էլ չեն փրկի, պատն ու ծառն էլ․․․ Հիշեցնեմ, որ «Արևմտյան Ադրբեջան» Իլհամ Ալիևը կոչում է […]
«Իմնեմնիմի» փոդքաստի համահեղինակ Վազգեն Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Պետրոս Ղազարյանի՝ Սուրեն Պետրոսյանի հետ հարցազրույցի հիմնական դրվագները․ 1. Սուրենը պնդում է, որ իր համար միշտ կարմիր գիծ է եղել պառլամենտական ընդդիմության դերակատարությունը գործընթացում (ըըըը), շարունակում, որ անհրաժեշտ է ընդդիմափոխություն և Ղազարյանի ճշտող հարցին, թե արդյո՞ք Սրբազանի՝ քաղաքական դաշտ մտնելը ընդդիմափոխություն չէ, կարճ ու անփաստարկ ասում՝ ոչ: Այ տղա […]
Մինչ կապիտուլյանտը գյուղից գյուղ դեգերելով ու խաբելով մարդկանց, թե Կիրանցի դպրոցի աշակերտները այսքան ապահով չեն եղել երբեք, ինչպես հիմա են, ադրբռջանական իշխանական կայքերում հայտնվել է Հայաստանի նոր քարտեզը (քարտեզ 1), որտեղ Տավուշի մարզը, Գեղարքունիքի արևելքը, Վայոց Ձորը և Սյունիքը պատլերված են Ադրբեջանի կազմում, իսկ Հայաստանին թողնված է լավագույն դեպքում 9֊10 հազար քառակուսի կիլոմետր տարածք… Նշեմ, […]