22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Հուլիսի 11, 2024

Դուք հողատու կոլաբորացիոնիստների ռեժիմ եք․ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ո՞ ր երջանիկ դեմքով չեն ասում՝ Հայաստանը մոտ է խաղաղության պայմանագրի կնքմանը… Սա ուղղակի ցինիզմ է։ Սա խաղաղության պայմանագիր չէ։ Սա կապիտուլյացիա է՝ «безоговорочная капитуляция»: Ադրբեջանն ի՞նչ ուզում է՝ ստանում է։ Հարց. Արցախն ու 5 հազար կյանքերն  էին խանգարու՞մ  ձեր երջանիկ ու խաղաղ կյանքին։ Ի՞նչ […]

Հայաստանի հասարակությունը հստակ ոչ է ասում Ալիեւի եւ Փաշինյանի «ծրագրին»

«Փաստ» օրաթերթը գրում է. Երեկ հերթական հարցման արդյունքներն է հրապարակել «Gallup» միջազգային հետազոտական կենտրոնի հայկական գրասենյակը: Ի թիվս այլ ցուցանիշների, հետաքրքիր են Փաշինյանի ու Ալիևի սիրելի թեմայի՝ ՀՀ Սահմանադրության փոփոխության վերաբերյալ տվյալները: Մասնավորաբար, հուլիսին հարցման ենթարկվածների 80,3 տոկոսը կարծում է, որ Հայաստանի Սահմանադրությունը պետք է մնա անփոփոխ, 11,7 տոկոսը կարծում է, որ որոշ դրույթներ պետք է փոխել, […]

Տեղումները շարունակվում են

Հայաստանի Հանրապետության տարածքում հուլիսի 11-15-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ հորդառատ, հնարավոր է կարկուտ: Երևան քաղաքում հուլիսի 11-15-ին գիշերը և երեկոյան հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վ արագությամբ։ Մայրաքաղաքում հուլիսի 11–ի ցերեկը կլինի 35–37 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +27…+29 աստիճան։  

Փողը պակասեցրե՞լ են

«Փաստ» օրաթերթը գրում է. « Հայաստան եկող «արևմտյան դրամաշնորհները» վերջին մեկ տարվա ընթացքում, իսկ հունվարից հետո՝ առավել ևս, նկատելիորեն նվազել են։ Ավելին, ինչքան էլ Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմն ինքնամոռաց շարունակում են «սեր խոստովանել» Արևմուտքին, նույն Արևմուտքը բաց տեքստով ցույց է տալիս, որ առանձնապես մեծ հետաքրքրություններ չունի Հայաստանում՝ տարբեր ծրագրերի հետ կապված, առավել ևս, որ այս […]

Փաշինյանը Վահե Ղազարյանին հանձնարարել է կոմպրոմատներ հավաքել

«Հրապարակ» թերթը գրում է. «ՆԳ նախարար Վահե Ղազարյանը մեծ շքախմբով՝ տեղակալների եւ այլ բարձրաստիճանների ուղեկցությամբ, այսօր կայցելի Կապան։ «Կապանում ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը կհանդիպի քաղաքացիների հետ»,- հայտնել է ՆԳՆ մամուլի ծառայությունը: Չնայած համակարգից վստահեցնում են, թե քաղաքացիների հետ մարզային հանդիպումները նոր չեն, եւ ոստիկանության ղեկավարը պարբերաբար նման հանդիպումներ է ունենում, սակայն բաց աղբյուրներում չգտանք, […]

«Ակադեմիական քաղաքի» բյուջեն կազմում է ՀՀ պետական պարտքի 30%-ը. նախարարը ստել է

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ ԿԳՄՍ նախարարն անտեղյակ է իր գլխավորությամբ իրականացվող «Ակադեմիական քաղաքի» նախագծի մանրամասներից եւ շարունակ մոլորեցնում է հանրությանը։ Բացատրենք՝ ինչպես. Հայաստանի Հանրապետության կրթության՝ մինչեւ 2030 թվականի զարգացման պետական ծրագրով սահմանվում է «Ակադեմիական քաղաքի» կառուցման նախագիծը։ Ըստ ԿԳՄՍ նախարարության՝ «Ակադեմիական քաղաքը» լինելու է համալսարանական եւ հետազոտական կամպուս՝ անհրաժեշտ բոլոր ենթակառուցվածքներով, որն ապահովելու է […]

ԿԳՄՍ նախարարի խորհրդականը միաժամանակ ԱԱԾ աշխատակից է

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Որ պետական համակարգում վաղուց չեն գործում պետության կողմից ընդունված օրենքները, նորություն չէ, բայց, որ դրանք հայտնաբերելու կամ կանխարգելելու գործառույթն ամբողջությամբ վերապահվել է մամուլին, մտահոգիչ է։ Այսպիսով` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի 5 խորհրդականներից Նարեկ Արաքսման-Մանուկյանը թերևս ամենաազդեցիկն է` հաշվի առնելով նրա առաջատար դիրքը։ Եվ ահա, սույն խորհրդականը, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՀունիսիՕգոստոսի

Ամենաընթերցված