23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հայաստանի հասարակությունը հստակ ոչ է ասում Ալիեւի եւ Փաշինյանի «ծրագրին»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երեկ հերթական հարցման արդյունքներն է հրապարակել «Gallup» միջազգային հետազոտական կենտրոնի հայկական գրասենյակը: Ի թիվս այլ ցուցանիշների, հետաքրքիր են Փաշինյանի ու Ալիևի սիրելի թեմայի՝ ՀՀ Սահմանադրության փոփոխության վերաբերյալ տվյալները:

Մասնավորաբար, հուլիսին հարցման ենթարկվածների 80,3 տոկոսը կարծում է, որ Հայաստանի Սահմանադրությունը պետք է մնա անփոփոխ, 11,7 տոկոսը կարծում է, որ որոշ դրույթներ պետք է փոխել, և միայն 3,3 տոկոսն է կարծում, որ երկրին հարկավոր է լիովին նոր Սահմանադրություն։ Ի դեպ, հետաքրքիր է, որ հունվարին հարցվողների միայն 38,1 տոկոսն էր կարծում, որ ՀՀ Սահմանադրությունը պետք է մնա անփոփոխ, 34,2 տոկոսը կարծում էր, որ որոշ դրույթներ պետք է փոխել, 13,4 տոկոսը կարծում էր, որ երկրին հարկավոր է լիովին նոր Սահմանադրություն»,- ավելացրել է Նավասարդյանը։

Այսինքն, հանրությունը շատ հստակ իր դիրքորոշումն է արտահայտում Ալիևի ու Փաշինյանի «ծրագրին»: Եվ սա պատահական չէ, քանի որ մեր հասարակությունը հիանալի հասկանում է, որ այս իշխանությունների հիմնական նպատակը մեր Սահմանադրության նախաբանը և անփոփոխելի դրույթները փոփոխելն է, այդ թվում՝ Անկախության հռչակագրից հրաժարումը: «Ադրբեջանը նպատակ ունի փաստացիորեն բարձրացնել Անկախության հռչակագրի առոչնչության և իրավական ուժից հրաժարման պահանջ, որը հետագայում իրենց համար դառնալու է Հայաստանի՝ որպես իրավական պետության գոյության հարցի բարձրացման հենասյունը: Իրենք գործում են շատ տրամաբանական, պրոֆեսիոնալ և փոխկապակցված եղանակով: Գոյություն ունի քայլերի հերթականություն:

Եթե, ի դժբախտություն մեզ, իրենց հաջողվեց այս իշխանությունների ձեռքով և դեմքով անցկացնել այդ չարաբաստիկ սահմանադրական փոփոխությունները, այնուհետև դրան զուգորդելու է Անկախության հռչակագրի իրավական ուժ չունենալու հիմնահարցը, դրանից հետո բարձրացվելու է Հայաստանի՝ որպես իրավական պետության գոյության հարցը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն Գոհար Մելոյանը:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ