24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 2024

Իսկ գիտե՞ք, թե ինչու 2018-ին չասաց «Արցախն Ադրբեջան է

Երգահան Լիլիթ Բլեյանը ֆեյսբուքյան իր էջում գրելէ․ «Իսկ գիտե՞ք, թե ինչու 2018-ին չասաց «Արցախն Ադրբեջան է»։ Որովհետև նախ պետք էր, որ Հայաստանն ու Արցախն էնպե’ս կոտրվեին, որ վերականգնվելու շանս չմնար։ Որ ջահել, ունակ, ոգեշնչված մարդիկ մեկնեին կռվի ու չվերադառնային։ Որ պայքարելու ունակ մարդ հնարավորինս չմնար։ Էնպես կոտրվեինք, որ ոտքի կանգնել չկարողանայինք։ Որ հասարակությունն էնպե’ս մասնատվեր ու […]

Բելառուսում ՀՀ դեսպանը կանչվել է Երևան

Բելառուսում ՀՀ դեսպանը կանչվել է Երևան՝ խորհրդակցությունների: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ։ Հիշեցնենք, որ այսօր Ազգային ժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՀՀ որևէ պաշտոնյա չի գնա Բելառուս, քանի դեռ Բելառուսի նախագահը Լուկաշենկոն ։

Պետբյուջեի տարեկան կատարողականը հաստատեցին միայն իշխանական պատգամավորները /Ուղիղ/

ՀՀ ԱԺ–ն 67 կողմ ձայնով ընդունեց «Հայաստանի Հանրապետության 2023թ–ի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» ՀՀ ԱԺ որոշման նախագիծը: Քվեարկեցին միայն իշխող` «Քաղաքացիական պայմանագիր» կւոսակցության անդամները։ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները քվեարկությանը չեն մասնակցել։

Ձերբակալվել է Աշոտ երկաթը

Երեկ Բաղրամյանում տեղի ունեցած բախումների ժամանակ ոստիկանները ի թիվս 30 հոգու ձերբակալել են նաև ազատամարդիկ Աշոտ Մինասյանին՝ Աշոտ երկաթին։ Այս մասին «Հրապարակին» տեղեկացրեց փաստաբան, «5 իրավապաշտպանների» նախաձեռնության անդամ Սերգեյ Հարությունյան։ Մինասյանը ձերբակալվել է զանգվածային անկարգությանը վերաբերող քրեական գործի շրջանակներում։

Ալեն Սիմոնյանը ստում է․ ընդդիմադիր պատգամավորներին արգելում են Դեմիրճյան փողոցից ելումուտ անել /Տեսանյութ/

«Ալեն Սիմոնյանը ստում է․ ԱԺ ամբիոնից հայտարարեց, թե բոլոր պատգամավորներն ԱԺ բոլոր մուտքերից կարող են ազատ ելումուտ ունենալ․ պատգամավորները նորից շրջաբերական են ստացել, որ մուտքը բացառապես Բաղրամյան փողոցի անցակետից է։ Առավոտյան Սեյրան Օհանյանը տեսել է, որ ՔՊ պատգամավորները ներս են մտնում Դեմիրճյան փողոցի մուտքով, Սեյրան Օհանյանին թույլ չեն տվել, զանգահարել է աշխատակազմի ղեկավարին, և նա […]

Ոստիկանության հակազդեցությունը եղել է իրավաչափ ու պրոֆեսիոնալ, նմանատիպ բոլոր դեպքերում ոստիկանությունը գործելու է նույն կերպ. Փաշինյան

Ամենայն Հայոց Կաթողիկոսի ու Ռոբերտ Քոչարյանի կողմից առաջնորդվող շարժման մասնակիցների կողմից տեղի է ունեցել հարձակում ոստիկանների վրա, այս մասին ԱԺ-ում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ոստիկանության հակազդեցությունը եղել է իրավաչափ ու պրոֆեսիոնալ, նմանատիպ բոլոր դեպքերում ոստիկանությունը գործելու է նույն կերպ»,- ասաց նա։ Փաշինյանի խոսքով՝ ցուցարարները փորձել են բռնությամբ ճեղքել ոստիկանության շղթան, որ հարձակում գործեն ԱԺ-ի վրա։ […]

Գործ ունենք ոչ թե հոգևորականի, այլ մի սովորական, այլ երկրի քաղաքացի, ռեվանշիստ, բիզնեսմեն տերտերի հետ. էկոնոմիկայի նախարար

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Վազգեն (Բագրատ) Գալստանյանի գլխավորած շարժման գործողություններին, մասնավորապես՝ Բաղրամյան պողոտայում ոստիկանության նկատմամբ իրականացրած սադրանքներին: «Այն, ինչ  տեղի ունեցավ, տարօրինակ չէ, քանի որ մենք գործ ունենք ոչ թե հոգևորականի, այլ մի սովորական, այլ երկրի քաղաքացի, ռեվանշիստ, բիզնեսմեն տերտերի հետ, ով իր օտարերկրյա տերերի միջոցով նպատակ […]

Նրանք ծաղրաբար «հայր սուրբ», «հայր սուրբ» ասելով դաժան ծեծի են ենթարկել Դանիել սարկավագին

Այսօրվա խայտառակ միջադեպի առթիվ ես չեմ պատրաստվում որևէ կեղծավոր կամ առավել ևս սուտ բան ասել։ Ես ներկա եմ եղել, եղել եմ բախման կիզակետերից մեկում, շատ բան տեսել եմ իմ աչքերով, շատ բան լսել եմ իմ ականջներով, անձամբ իմ նկատմամբ ոստիկանները ուժ չեն կիրառել, ինձ չեն հարվածել, նույնիսկ եղել են հարգալից։ Ես էլ փորձել եմ ուժերիս […]

Փաշինյանը ճանապարհ է հարթում դեպի Արևմուտք, քանի որ կանխատեսում է իր «վարչապետության ավարտը»․ ռուս պաշտոնյաների անդրադարձը. ABC Media

Ռուսաստանի Դաշնային խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի նախագահ Գրիգորի Կարասինը Lenta.ru-ի հետ զրույցում նշել է, որ պետք է սպասել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական հայտարարությանը ՀԱՊԿ–ից դուրս գալու որոշման վերաբերյալ։ «Նման հայտարարությունները, իհարկե, ուշադրություն են գրավում, բայց երբեմն դրանք արվում են խորհրդարանում էմոցիոնալ վեճի թեժ պահին։ Ուստի, մենք՝ որպես ՀԱՊԿ–ում Հայաստանի գործընկեր, հավանաբար պետք է սպասենք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՄայիսիՀուլիսի