24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 2024

Ինչպե՞ս որակել այն ոստիկանի կամ ոստիկանության գործողությունը․ Արտակ Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երեկ Բաղրամյան պողոտայում, խաղաղ ցուցարարների, այդ թվում կանանց և երեխաների դեմ ՀՀ ոստիկանության կիրառած հատուկ միջոցների (Զարյա-3, ՌԳԵ-60ՍԴ կամ այլ) արդյունքում բազմաթիվ անձիք ստացել են բեկորային տարբեր աստիճանի վնասվածքներ, այրվածքներ, և անդամահատում: Մասնագետները պնդում են, որ համաշխարհային ոստիկանական պրակտիկայում, խաղաղ ցուցարարներին նման ծավալի բեկորային վնասվածքներ […]

Դարձյալ կրակոցներ, դարձյալ զոհ

Կեսգիշերին կրակոցներ են հնչել Երևանում՝ Նորագավիթ 1-ին փողոցում, կա զոհ: Հայտնում է Shamshyan.com-ը: Սպանվածը Երևանի բնակիչ 26-ամյա Մհեր Խ.-ն է։ Ոստիկանները դեպքի վայրում 30-ից ավելի ինքնաձիգից կրակված պարկուճ, գնդակներ, արնանման հետքեր են հայտնաբերել։  

Բաղրամյան, Պռոշյան փողոցներում տեղի ունեցած ոստիկանության անհամաչափ գործողությունների ուղիղ պատասխանատուն Փաշինյանն է․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Բաղրամյան, Պռոշյան փողոցներում տեղի ունեցած ոստիկանության անհամաչափ գործողությունների ուղիղ պատասխանատուն Փաշինյանն է, ով ԱԺ ամբիոնից բախումներ հրահրեց: Փաշինյանը կանաչ լույս վառեց ոչ միայն կոնկրետ օրվա վայրագությունների համար, այլ հրապարակային երաշխավորեց, որ ոստիկանության ցանկացած գործողություն` որքան էլ դա դաժան ու օրենքից դուրս լինի, ոչ […]

7 մլն դրամանոց մեքենա, 5 մլն դրամ բանկային մնացորդ. Ժաննա Անդրեասյանի հայտարարագրի հետքերով. Ժողովուրդ

Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը պաշտոնին նշանակվել է 2022 թվականի դեկտեմբերի 13-ին։ Մինչեւ նախարար դառնալը ժաննա Անդրեասյանը 2003 թվականից աշխատել է «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ պետական հիմնարկում՝ հասարակ օգնականից դառնալով ղեկավար-տնօրենի տեղակալ։ 2020 թվականին, երբ Անդրեասյանը ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ էր, նրա աշխատանքի վարձատրությունը կազմում էր 14 մլն 192 հազար դրամ։ Երեք […]

6 մլն 366 հազար դրամ՝ Փաշինյանի անվտանգությունն ապահովող համակարգի համար․ Հրապարակ

Թեեւ իշխանականներն իրենց վարքով ու հայտարարություններով փորձում են ֆոն ստեղծել, թե իբր Բագրատ սրբազանի գլխավորած շարժումը մարում է, սակայն Նիկոլ Փաշինյանի անվտանգությունը շարունակում են ուժեղացնել։ Այս անգամ էլ վարչապետի աշխատակազմն անվտանգության նոր համակարգ է ձեռք բերել՝ տեսանկարահանման համակարգ, որը պետք է տեղադրվի շինության ներսում։ Այդ համակարգի համար պետական բյուջեից տրամադրվել է 6 մլն 366 հազար […]

Իշխանությունը հասավ իր նպատակին․ Հրապարակ

Իշխանությունը հասավ իր նպատակին` ժողովրդին պառակտեց երկու բանակի, ոստիկանությանը հանեց խաղաղ ցուցարարների դեմ, իշխանական պատգամավորներին` ընդդիմադիր պատգամավորների: Երեկ բախում եղավ ե՛ւ խորհրդարանում, ե՛ւ խորհրդարանի մոտ: ԱԺ դահլիճում ընդդիմության եւ իշխանության ներկայացուցիչներն էին իրար քաշքշում, իսկ դրսում ոստիկանները ջարդում էին ժողովրդին: Անգամ լրագրողներ տուժեցին, եւ «Գենեզիս» ընկերության հիմնադիր, հայտնի հաղորդավար Աբրահամ Գասպարյանին արյունլվիկ արեցին: Ոստիկանական զորքի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՄայիսիՀուլիսի