23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Փաշինյանը ճանապարհ է հարթում դեպի Արևմուտք, քանի որ կանխատեսում է իր «վարչապետության ավարտը»․ ռուս պաշտոնյաների անդրադարձը. ABC Media

Ռուսաստանի Դաշնային խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի նախագահ Գրիգորի Կարասինը Lenta.ru-ի հետ զրույցում նշել է, որ պետք է սպասել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական հայտարարությանը ՀԱՊԿ–ից դուրս գալու որոշման վերաբերյալ։

«Նման հայտարարությունները, իհարկե, ուշադրություն են գրավում, բայց երբեմն դրանք արվում են խորհրդարանում էմոցիոնալ վեճի թեժ պահին։ Ուստի, մենք՝ որպես ՀԱՊԿ–ում Հայաստանի գործընկեր, հավանաբար պետք է սպասենք վարչապետի պաշտոնական հայտարարությանը, այլապես այդ ամենը օդում կախված կլինի և անորոշություն կստեղծի։ Ինչը շատ ողբալի է Հայաստանի՝ որպես Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամի համար»,- ասել է Կարասինը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն այն մասին, որ Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ–ից, վկայում են Արևմուտքի հանդեպ նրա հավատարմության մասին․ NEWS.ru-ի հետ զրույցում նշել է Պետդումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Վիկտոր Վոդոլացկին։ Նրա խոսքով՝ Փաշինյանը կասկածում է, որ ապագայում կկարողանա մնալ պետության ղեկավարի պաշտոնում։

«Սա Փաշինյանի՝ կշտամբանքներով առաջին հայտարարությունը չէ Ռուսաստանի հասցեին։ Նա ավելի վաղ խոսել էր ՀԱՊԿ–ից Հայաստանի դուրս գալու մասին, սակայն հետո հարցազրույցներում հայտարարել էր, թե իրեն սխալ են հասկացել։ Բայց ակնհայտ է, որ Փաշինյանն անձամբ շարժվում է դեպի Եվրոպա։ Նա որոշակի պարտավորություններ է ստանձնել Մակրոնի առաջ Ֆրանսիա կատարած այցի և բանակցությունների մասնակցելու ժամանակ։ Սա խոսում է այն մասին, որ վարչապետն այսօր չի տեսնում իր ապագան որպես երկրի ղեկավար»,- նշել է Վոդոլացկին։

Պատգամավորի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը գիտակցում է, որ իր «վարչապետությունն ավարտվում է», քանի որ երկրի քաղաքացիները գնալով ավելի են վրդովվում ղեկավարության գործողություններից և դիրքերի զիջումից։ Հիմնական խնդիրն այն է, որ Հայաստանը սկսում է կորցնել իր ինքնիշխանությունը, համոզված է պատգամավորը։ «Սա շատ վտանգավոր է ցանկացած պետության համար։ Երկրում անընդհատ հանրահավաքներ են, մարդիկ պահանջում են Փաշինյանի հրաժարականը։ Եվ նա հասկանում է, որ հատուկ ծառայությունների և ոստիկանության շնորհիվ, հավանաբար, չի կարողանա երկար պահել իշխանությունը։ Ուստի, նման հայտարարություններով նա իր համար ճանապարհ է հարթում դեպի Արևմուտք»,- նշել է Վոդոլացկին։

Եթե Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ–ից, ապա Գյումրու ռազմաբազան, հավանաբար, կմնա ռուս–հայկական պայմանագրերով, URA.ru-ի հետ զրույցում նշել է քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։ Սակայն, ըստ նրա, Երևանը կարող է պահանջել Մոսկվայից դուրս բերել իր զորքերը երկրից։

Քաղաքագետը միաժամանակ նշել է, որ եթե Ռուսաստանը Հայաստանից հեռանալու պահանջ ստանա, դա բնականաբար կազդի երկրների հարաբերությունների վրա։ «Ինչքանո՞վ է Երևանը պատրաստ դրան, և ի՞նչ կտա դա, ըստ երևույթին իրենք ինքնուրույն կգան որոշակի հետևությունների։ Չեմ բացառում, որ այստեղ ավելի զգուշավոր դիրքորոշում լինի»,- նշել է Լուկյանովը։

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ