24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 2024

Երևանում ցուցարարները բարիկադներ են կառուցել. միջազգային մամուլ

Միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում շարունակում են մնալ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները։ «Երևանում վերսկսել են անհնազանդության ակցիաները։ Մայիսի 13-ի վաղ առավոտյան «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցներն աղբամաններով և փողոցային նստարաններով փակել են Երևանի մի շարք փողոցներ»,- գրում է Eurasia Daily-ն։ «Ցուցարարները փորձում են փակել Երևանի ծանրաբեռնված ճանապարհները, մասնավորապես, Տիգրան Մեծի պողոտան, Ազատության և Կոմիտասի պողոտան, Թբիլիսյան խճուղին»,- գրում են […]

Լրագրողների նկատմամբ բիրտ ուժ կիրառելու առնչությամբ ծառայողական վարույթ նախաձեռնել. հայտարարություն

Խստորեն դատապարտում ենք քաղաքացիների կողմից խաղաղ անհնազանդության գործողությունները լուսաբանող լրագրոցների նկատմամբ բիրտ ուժի կիրառումը ոստիկանական ուժերի կողմից: Հորդորում ենք ՀՀ Ներքին գործերի նախարարությանը 24 News-ի լրագրող Մերի Մանուկյանի, ABC media-ի օպերատոր Մհեր Դավթյանի նկատմամբ բիրտ ուժ կիրառելու համար սկսել ծառայողական վարույթ։ «Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժում

Ոստիկանների գործողություններից լրագրողը կորցրել է գիտակցությունը

Կարմիրբերետավորները անհամաչափ ուժ կիրառելով՝ բերման են ենթարկել անհնազանդության ակցիա իրականացնող բազմաթիվ քաղաքացիների:  Ոստիկանների գործողություններից տուժել է նաեւ 24news.am կայքի լրագրող Մերի Մանուկյանը։ Ոստիկանության անհամաչափ և բռնի գործողությունների իրականացման ժամանակ կարմիրբերետավորները հրեցին և վայր գցեցին նրան:  Լրագրողի ինքնազգացողությունը վատացավ, նա շտապօգնության մեքենայով տեղափոխվեց հիվանդանոց:  

Էսքան էլ ապազգային. Հրապարակ

Նիկոլի վարչապետության վերջին մի քանի տարում բացահայտվեց, թե որքան ապազգային կարող է լինել «խաղաղ, ոչ բռնի, թավշյա հեղափոխության» շնորհիվ եկած իշխանությունը: Կրթված երիտասարդների այդ խմբակը, սակայն, 2018-ի գարնանային իրադարձություններին այլ կարգախոսներ էր բարձրաձայնում: Հիմնական շեշտը դրվում էր նախկինների օրոք գոյություն ունեցող «բեսպրեդելը» հաղթահարելու և Հայաստանում երջանիկ ապագա կառուցելու մտադրության վրա: Չնայած պետական կառավարման և զուտ […]

Մնացեք այդ դերի մեջ, դա և մեզ է պետք, և եկեղեցուն․ Ստեփան Դանիելյան

Ամենայն հարգանքով Բագրատ Սրբազանի հանդեպ, եթե վարչապետի հավակնությունը լուրջ է, ինչը կարծում եմ այդպես չէ, դա մտքից հանի, դրանով հարվածի տակ կդրվի եկեղեցու վերականգնվող վարկը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջույ գրել է քաղքագետ Ստեփան Դանիելյանը: «Եկեղեցու ներկայիս ակտիվությունն ունի խորհրդանշական դեր, ինչը լայն հանրության կողմից ընկալելի է եւ’ գնահատելի։ Մնացեք այդ դերի մեջ, դա եւ […]

Երեւանը պառալիզացված է.: Առավոտից Սրբազանի կոչով փողոցներ են փակվում /Ուղիղ/

Այսօր վաղ առավոտից, ինչպես երեկ համազգային հանրահավաքին հայտարարեց Բագրատ Սրբազանը, քաղաքացիները փակել են Երեւանում ի շարք փողոցներ: Մի շարք փողոցներում երթևեկությունը կաթվածահար է: Քաղաքացիները, իջնելով հասարակական տրանսպորտից, միանում են համաքաղաքացիներին: Փակ են Տերյան փողոցը, Թումանյան փողոցը, Կոմիտաս-Վաղարշյան խաչմերուկը, Բուզանդի փողոցը, Վարդանանց փողոցը և այլն:

Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ

Հայաստանի Հանրապետության տարածքում մայիսի 13-17-ին՝ շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։ Օդի ջերմաստիճանը մայիսի 13-14-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 4-6, 15-ի գիշերը՝ 2-4 աստիճանով։ Երևան քաղաքում մայիսի 13-17-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, քաղաքի առանձին հատվածներում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ, […]

ՔՊ-ից արձագանքել են Սրբազանի «սուրճ խմելու» առաջարկին

«Իմ Քայլը» խմբակցության անդամ Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մինչև մեզ սուրճի հրավիրելը և, ինչպես շարժման առաջնորդն էր ասում, առանց ագրեսիայի ու հայհոյանքի զրուցելը, խնդրում եմ անկեղծ պատասխանել այս 3 հարցերին: Համարենք նախնական զրույց: 1. Քայլերթի մեկնարկից ի վեր մինչ այս պահը որքանո՞վ է այս շարժումը նպաստել Հայաստանի անվտանգությանը և արտաքին միջավայրում մեր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ԱպրիլիՀունիսի