21 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Պարո՛ն Աբազյան, դադարեցրե՛ք իմ նկատմամբ հեռախոսային այլանդակ հարձակումները. Բագրատ Սրբազան

Մեզ ծաղրում են, թե թիվը նվազել է: Խոստանում եմ, եթե նույնիսկ 5 հոգի մնա, այդ ծրագիրը պետք է իրականանա: Սակայն դեռ իրենք չգիտեն, թե իրենց խոփը ինչ քարի է դիպել: Ազգային անվտանգության ծառայություն՝ պարոն Աբազյան, դադարեցրեք հեռախոսային այլանդակ հարձակումները։ Կարգի հրավիրեք Ձեր համակարգը։ Իմ վրա չի ազդելու՝ մարդու որդիներ…. վահան կա վրաս։ Ձեր վահաններն ու զրահաբաճկոնները ոչինչ են այն մեծ վահանի դիմաց, որով հռչակել ենք, որ Տերն է իմ լույսը և կյանքը, և ումի՞ց եմ վախենալու։ Տերն է իմ կյանքի ապավենը, ումի՞ց եմ դողալու Ցանկանում եմ հորդորել ոստիկանապետին և ներքին գործերի նախարարին՝ Վահե Ղազարյանին, ում դրությունն այնքան էլ լավ չէ և բոլոր ոստիկանական շարքերին, ներքին զորքերին՝ ձեզ հանդարտ պահեք, ոստիկաններին մի փչացրեք»,- Հանրապետության հրապարակում հայտարարեց Բագրատ Սրբազանը։

«Մի բարոյազրկեք, ավելորդ տեղը վահաններ մի տվեք, ինչ-որ մեկին պաշտպանելու համար, ոչ ոք չի հարձակվելու, ջարդելու փշրելու: Մարդիկ փողոցներում անհնազանդության գործողություններ են ծավալում, և դուք իրավունք չունեք նրանց հանդեպ անհամաչափ բռնի ուժ կիրառելու»,- հայտարարեց Սրբազանը:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ