24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 2024

Իսրայելը  ռմբակոծում է Ռաֆահը, մարդիկ փախչում են /Տեսանյութ/

ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքում պաղեստինյան փախստականների օգնության և աշխատանքի գործակալությունը (UNRWA)  Իսրայելին մեղադրում է Գազայի «միջնադարյան պաշարման» մեջ: Իսրայելը սկսել է ինտենսիվ կերպով ռմբակոծել Ռաֆահը, որի արդյունքում 110,000 պաղեստինցիներ փախչում են Ռաֆահից: Քաղաքում օգնությունը վերջանում է: Հիշեցնենք, որ հրադադարի շուրջ բանակցություններն ավարտվել են առանց համաձայնության: Մանրամասները՝ կից տեսանյութում:

Ռուսաստանը ցամաքային հարձակում է իրականացրել Ուկրաինայում /Տեսանյութ/

Ուկրաինական ուժերը հակահարձակման են անցել ռուսական նոր գրոհը  կասեցնելու համար: Ռուսական բանակը, անցնելով հարձակման, փորձում է ստեղծել Պուտինի ծրագրած «բուֆերային գոտին»: Ռուսական ուժերը փորձել են  ցամաքային հարձակում իրականացրել՝ ներխուժելով Ուկրաինայի հյուսիսարևելյան Խարկովի մարզ՝ կիրառելով հրետանային և կառավարվող օդային ռումբեր: Ուրբաթ օրը Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ռուսական ուժերը փորձել են ճեղքել ուկրաինական պաշտպանությունը Վովչանսկ […]

ՆԳՆ-ն պաշտպանում է կառավարության շենքն ու ճոխ սարքեր գնում. Ժողովուրդ

Հայաստանում այժմ թեժ քաղաքական իրավիճակ է, եւ ներքին գործերի նախարարությունն ամբողջ ուժերը կենտրոնացրել է ՀՀ կառավարության շենքը արծվաբույնի պես հսկելու գործին։ Սրան զուգահեռ, ներքին գործերի նախարարությունը ճոխ եւ աստղաբաշխական գնումների պայմանագրեր է կնքել՝ խմածությունը չափող սարքերի պահեստամասեր՝ փչիկներ, ձեռք բերելու համար։ Կնքված 2 պայմանագրից առաջինի արժեքը կազմել է 7 մլն 934 հազար դրամ, իսկ երկրորդ […]

2018-ին Նիկոլ Փաշինյանն ու իր փոքրաքանակ թիմակիցները «լափամանի» կռի՞վ էին տալիս. Ժողովուրդ

Այն, ինչ ՔՊ-ականների դեպքում «արդար պայքար» է համարվում, մյուսների դեպքում «լափամանի կռիվ» է: Խոսենք փաստերով: Երբ 2018թ.-ին Նիկոլ Փաշինյանը եւ նրա թիմակիցները «թավշյա հեղափոխություն» էին անում՝ փողոցներ փակելով, համալսարաններ ու ռադիոտուն մտնելով, նրանց դեպքում, դա համարվում էր պայքար՝ ընդդեմ ոչ ժողովրդավար բարքերի, թալանի, իշխանական կամայականությունների. իսկ հիմա, երբ նրանց վարած կործանարար, հայրենիք հանձնող եւ դավաճանական […]

Էջմիածնում բերման ենթարկվածներին ոստիկանությունում կպահեն մինչև Փաշինյանի այցի ավարտը և հեռանալը

«Էջմիածին» դաշինքի ավագանու անդամները, ովքեր այսօր պատրաստվում էին դիմավորել Էջմիածնի թիվ 7 հիմնական դպրոց այցելող Փաշինյանին, բերման են ենթարկվել ոստիկանության բաժին:  Ըստ տեղեկությունների, բերման ենթարկվածներին ոստիկանությունում ցանկանում են պահել մինչև Փաշինյանի այցի ավարտը և հեռանալը: Ձերբակալվածների մոտ արդեն ուղևորվում են փաստաբանները»։ Էջմիածնից 6 մարդ է բերման ենթարկվել զենք-զինամթերք պահելու կասկածանքով: Այս մասին էլ հայտնել են […]

Ի՞նչն է «պաշտպանել» իր հայտարարագրի եկամուտների 3-րդ տողում Նիկոլ Փաշինյանը. Ժողովուրդ

«2018 թվականին, ի թիվս այլ արժեքների, թափանցիկություն քարոզող վարչապետի հայտարարագիրը հարցեր է առաջացնում։ Մասնավորապես՝ ումի՞ց, ինչքա՞ն եւ ինչի՞ դիմաց է ՀՀ վարչապետը ստացել եկամուտ, քանզի դրա երրորդ տողը ամբողջությամբ անհասանելի է՝ մնացած «վարչապետների» համար։ այտարարագրի մեկ այլ` ոչ առեւտրային կազմակերպություններում մասնակցության բաժնում ինֆորմացիան փակված է 3 նմանատիպ կառույցների ՀՎՀՀ-ի եւ հասցեների մասով։ Դեմոկրատիայի բաստիոնում տեղեկությունները […]

Իշխան Զաքարյան գո՛ղ, չես փախչելու․ քեզ բերելու են՝ Նիկոլին դեմ քվեարկես․ Նաիրա Զոհրաբյան /Տեսանյութ/

Աժ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը «Հայելի» մամուլի ակումբում հայտարարեց, որ ընդդիմությունը դե յուրե ունի 36 մանդատ՝ Փաշինյանին իմիպչմենտ հայտնելու համար, սակայն պատգավորներից մեկը՝ «Պատիվ ունեմ»-ից դուրս եկած և իրեն անկախ պատգամավոր հռչակած Իշխան Զաքարյանը հրաժարվում է միանալ Նիկոլ Փաշինյանի իմիպչմենտին։ «Իշխան Զաքարյանը ժողովրդից մանդատ է գողացել, հիմա հրաժարվում է միանալ իմպիչմենտին։ Նա գողացել է ժողովրդի […]

Պետք է մաքրվել բոլոր մեղքերից, սխալներից, պառակտումներից, ատելություններից, բաժանումներից եւ դառնալ բանակ

Իմ յարգանքի տուրքը եւ նպաստը «Տաւուշն Յանուն Հայրենիքի» շարժմանը։ (Խնդրում եմ դիտել եւ տարածել)։ ———- Անվերապահ կերպով աջակցում եւ ձայնակցում եմ «Տաւուշը յանուն Հայրենիքի» շարժման, եւ այդ թեմի առաջնորդ Բագրատ սրբազանին, եւ բոլոր միւս ուխտապահ հոգեւորականներին, եւ աջակից աշխարհականներին։ Հեռու աշխարհում լինելով որպէս հայ եւ քրիստոնեայ, որքան փափաքում էի ձեր հետ լինել ֆիզիքապէս եւ քայլել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ԱպրիլիՀունիսի