27 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

«Ես հաշտ չեմ». Քաղաքացին ինքն իրեն շղթայելով՝ փակել է Կիեւյան փողոցը

«Հայաստանի ինքնիշխանության շարժում» նախաձեռնության անդամ, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակից Իշխան Գեւորգյանը շղթայով փակել էր Կասյան փողոցից դեպի Կիևյան գնացող ճանապարհահատվածը։

Նա իր ձեռքերին էր փաթաթել շղթաներն ու ցուցադրում էր Տավուշի մարզի՝ սահմանագծման արդյունքում հակառակորդին տրվող տարածքների քարտեզը՝ «Ես հաշտ չեմ» գրությամբ։

Բողոքի ակցիայից քիչ անց ոստիկանության ծառայողները կտրեցին շղթան, պոկեցին այն Իշխան Գեւորգյանի թեւերից ու բերման ենթարկեցին նրան։

Գևորգյանի  խոսքով, այդ քայլին դիմել է զոհված զինծառայողի մոր՝ տիկին Գոհարի նկատմամբ վատ վերաբերմունքի պատճառով։

«Զինվորի մորը նեղացրել են համբալները։ Թող ոստիկաննեն իմանան, որ կարող են իրենց մորը նեղացնել։ Բոլորը պետք է իմանան, որ զինվորի մորը նեղացնել չի կարելի։ Թող տիկին Գոհարն իմանա, որ լիքը որդիներ ունի, մեկը ես եմ»,-անցորդներին իր արարքը բացատրում էր Գևորգյանը։

Նշենք, որ այսօր առավոտից Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի կոչով Երեւանում փողոցներ են փակվում: Մասնավորապես փակվել են Աբովյանի, Տերյանի, վարդանանց փողոցները: Կարմիրբերետավորները Աբովյան եւ Տերյան փողոցներում սկսեցին ուժ կիրառելով բերման ենթարկել անհնազանդության ակցիա իրականացնող քաղաքացիներին: Նրանք քաղաքացիներից մեկին գետնին տապալեցին, ապա մի քանի հոգով տրան ու մտցրին ոստիկանական մեքենան:

Սրբազանը նախօրեին կայացած հանրահավաքում կոչ արեց առավոտյան ժամը 8-ից անել «տոտալ դասադուլներ, գործադուլներ, պարալիզացնել ամբողջ քաղաքը եւ ՀՀ զանազան տարածքներ՝ անհամաձայնություն հայտնելով ստին եւ չարիքին»։

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ