26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 15, 2024

Դա կործանման տանող ուղի է, ես դա անձամբ Փաշինյանին եմ ասել մեր վերջին հանդիպման ժամանակ

Մարդու, բայց առավել ևս ղեկավար պաշտոն զբաղեցնող մարդու շրջապատը շատ մեծ նշանակություն ունի այդ մարդու ու գործի հաջողության կամ ձախողման մեջ։ Այս մասին գրել է ադրբեջանագետ նախկին ԱԺ պատգամավոր Տաթեւիկ Հայրապետյանը. «Մարդն, իհարկե, ընտրում է իր շրջապատը, բայց նաև կարևոր է, որ շրջապատի մարդիկ իրենց խորհուրդներում ու դիրքորոշումներում ելնեն ոչ թե սեփական շահից ու հարմարավետությունից, […]

Յոլյան արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի տնօրենին աշխատանքից ազատել են Բագրատ Սրբազանի հետ ողջագուրվելու համար

Հայտնի ուռուցքաբան Գևորգ Թամամյանը գրում է. «Քիչ առաջ բժիշկ Դանելյանն ազատվել է աշխատանքից` Յոլյան արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի տնօրենի պաշտոնից։ Ի պատասխանն այդ որոշմանը` ներկայացրել եմ ազատման դիմում։ Պատճառների մասին` քիչ անց կխոսենք։ Մեծ պատիվ է լինելը բժիշկ Դանելյանի աշակերտը, և չեմ հանդուրժելու որևէ անարդարություն, առավել ևս, երբ այս ամենն ունի քաղաքական հիմքեր։ Քիչ մնաց, պինդ կացեք»։ […]

Ժամը 15:30 հավաքվում ենք հետևյալ չորս կետերում և շարժվում դեպի Օպերա, դրսևորելու մեր քաղաքացիական խաղաղ անհամաձայնությունը

Մայիսի 15-ին, ժամը 17:00-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում EBRD միջազգային ֆորումի շրջանակներում կայանալու է միջոցառում, որին մասնակցելու է Նիկոլ Փաշինյանը: ժամը 15:30 հավաքվում ենք հետևյալ չորս կետերում և շարժվում դեպի Օպերա, դրսևորելու մեր քաղաքացիական խաղաղ անհամաձայնությունը. Սարյանի անվան այգի Կոնսերվատորիայի դիմացի այգի Սուրբ Աննա եկեղեցու բակ Հյուսիսային պողոտա (Բանալիի մոտ) […]

Սա կարող է լինել Հայաստանի փրկության վերջին հնարավորությունը

Վերջին շաբաթվա ընթացքում Հայաստանում շատ բան է տեղի ունեցել՝ խորապես ցնցելով ապաշնորհ, անփորձ, պարտվող և մոլորեցնող վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որը պետք է հրաժարական տված լիներ 2020 թվականի նոյեմբերի 10-ին, այն օրը, երբ ստորագրեց Ադրբեջանի հետ կապիտուլյացիայի համաձայնագիրը: Փաշինյանը իշխանության եկավ շահագործելով ժողովրդի դյուրահավատությունը և նրա վրդովմունքը նախկին ղեկավարների նկատմամբ: Նա հայտարարեց, որ խաղաղություն կբերի Հայաստանին, […]

Boeing-ը կարող է քրեական հետապնդման ենթարկվել ինքնաթիռի կործանման համար /Տեսանյութ/

ԱՄՆ արդարադատության նախարարությունը (DOJ) հայտնել է, որ քննարկում է Boeing-ի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հարցը՝ կապված իր 737 Max 2 ինքնաթիռների մահացու վթարների հետ: Նրանց պնդմամբ՝ ավիացիոն հսկան խախտել է 2021 թվականին կնքված համաձայնագրի պայմանները, որը պաշտպանում էր ընկերությանը վթարների  հետ կապված քրեական մեղադրանքներից: Boeing-ը հերքել է, որ խախտել է պայմանագիրը։ Հիշեցնենք, որ վթարները՝ մեկը […]

«Աթեիստ» Թորոսյանը սկի խաբար չի, որ Ադրբեջանը մեր եկեղեցիներն ալբանացիներին է վերագրում

Հովհաննես Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Կհիշեք, մի հատ վիդեո կար, որ Ռոբերտ Քոչարյանը կատակով ասում է՝ ալբանացի եմ Արսեն Թորոսյանը մինչև հիմա գիտի, թե ալբանացի նա նկատի է ունեցել մեր օրերի Ալբանիա երկրի բնակիչներին։ Սակայն «ալբանացի եմ» հեգնանքի մեջ եքա հայ-ադրբեջանական հարաբերությունների և ադրբեջանական ստերի շերտ կա, որովհետև ալբանացի ասելով՝ նկատի է ունեցել […]

Հայրենիքի փրկությունը եկեղեցու առաջնային գործերից է

371 թվականին Ներսես Ա Մեծ կաթողիկոսը (ի թիվս սպարապետ Մուշեղ Մամիկոնյանի եւ նախարարների) գլխավորել է Հայոց բանակը Ձիրավի ճակատամարտում: 451 թվականին Հովսեփ Ա Կաթողիկոսը և Ղևոնդ քահանան առաջնորդել են (ի թիվս սպարապետ Վարդան Մամիկոնյանի եւ նախարարների) Ավարայրի ճակատամարտում հայոց բանակը։ 1827 թվականին Ներսես արքեպիսկոպոս Աշտարակեցին դարձավ Օշականի ճակատամարտի խորհրդանիշը, որի շնորհիվ ազատագրվեց Սուրբ Էջմիածինը։ 1918թվականին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ԱպրիլիՀունիսի