28 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 13, 2024

Բերման ենթարկված քաղաքացիների մեծամասնությունը բերման ենթարկվելու ընթացքում և ավտոմեքենաների մեջ արժանացել է ակնհայտ ստորացուցիչ վերաբերմունքի․ Աննա Մկրտչյան

ԱԺ  «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․  «Ոստիկանության մի շարք բաժիններ այցելությունիցս պարզ դարձավ։ Բերման ենթարկված քաղաքացիների մեծամասնությունը բերման ենթարկվելու ընթացքում և ավտոմեքենաների մեջ արժանացել է ակնհայտ ստորացուցիչ վերաբերմունքի։ Տարբեր գույնի բերետներ հագած կենդանիները հայհոյել են կանանց, տղամարդկանց, քաշքշել՝ նպատակ ունենալով արդեն իսկ ազատությունից զրկված անձի արժանապատվությունը նվաստացնել։ Իսպառ բացակայում է ոստիկանության […]

Այսօր ՀՀԿ 50-ից ավել երիտասարդներ բերման էին ենթարկվել Երևան քաղաքի տարբեր ոստիկանական բաժանմունքներ․ Հենրիխ Դանիելյան

ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․  «Այսօր ՀՀԿ 50-ից ավել երիտասարդներ բերման էին ենթարկվել Երևան քաղաքի տարբեր ոստիկանական բաժանմունքներ։ Բոլորս արդեն ազատության մեջ ենք։  Հանուն հայրենիքի մեր պայքարը շարունակվում է. ՀԱՅ, ՀԱՅԱՍՏԱՆ, ՀԱՅՐԵՆԻՔ ՈՒ ԱԱՏՎԱԾ» ։

Ակնհայտ երևում է, որ իշխանություն կոչվածները հոգևարքի մեջ են․ Արտակ Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «  «Հարձակում հայրենատեր քաղաքացու վրա» կոդային անվանումը կրող ոստիկանական օպերացիայի իրագործումը, գնալով ավելի  ու ավելի է բարդանում: Ակնհայտ երևում է, որ իշխանություն կոչվածները հոգևարքի մեջ են: Թուրքական կապիտուլյանտներն արդեն հասկացել են, որ շատ ոստիկանների համար Հայրենիքն ավելի կարևոր է, քան իշխանությունից ստացած էժանագին վախերը կամ […]

Համացանցում տարածված տեսանյութերից հստակ երևում է, թե ինչպիսի ջանասիրաբար են ոստիկանները գործում․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․  «Մեր գործընկերների հետ այցելել ենք տարբեր ոստիկանական բաժիններ, որտեղ առավոտից մեծ թվով քաղաքացիներ են բերման ենթարկվել: Համացանցում տարածված տեսանյութերից  հստակ երևում է, թե ինչպիսի ջանասիրաբար են ոստիկանները գործում, ինչից ակնհայտ երևում է, որ առավել կոշտ «աշխատելու» հրաման ունեն: Բերման ենթարկված կամ ակցիաներին ականատես […]

Ոստիկանության կոպտությունը, անհամաչափ ուժի կիրառումը, իսկ ոմանց մոտ` ակնհայտ լկտի պահվածքն ուղիղ Փաշինյանից իջեցված հանձնարարություն է. Տիգրան Աբրահամյան

ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ոստիկանության կոպտությունը, անհամաչափ ուժի կիրառումը, իսկ ոմանց մոտ` ակնհայտ լկտի պահվածքն ուղիղ Փաշինյանից իջեցված հանձնարարություն է: Վերջինս տարբեր առիթներով, հայտարարություններով շոյել և խրախուսել է ոստիկանական դաժանությունները, ինչը կանաչ լույս է վառել ոստիկանական դաժան վարքագծի համար: Սրա ուղիղ պատասխանատուն Փաշինյանն է, ինչը սակայն որևէ […]

Հազարավոր մարդիկ բողոքում են Վրաստանի խորհրդարանի մոտ /Տեսանյութ/

Հազարավոր մարդիկ կրկին ցույցի են դուրս եկել և իրենց  բողոքն են արտահայտել Թբիլիսիում Վրաստանի խորհրդարանի մոտ՝ ընդդեմ նոր օրինագծի, որը շատերի կողմից դիտվում է որպես նախկին խորհրդային երկրում քաղաքացիական հասարակության նկատմամբ ճնշում: Ցուցարարները փորձում են խանգարել պատգամավորներին ընդունել այսպես կոչված «ռուսական օրենքը»։ Նրանք դա նմանեցնում  են այն օրենքին, որն օգտագործվում է Կրեմլի կողմից քննադատներին լռեցնելու […]

Լավան ավերել է հրաբխի մոտ գտնվող գյուղերը՝ սպանելով 37 մարդու /Տեսանյութ/

Առնվազն 37 մարդ է զոհվել Ինդոնեզիայի արևմտյան Սումատրա կղզում հեղեղումների և հրաբխից հոսող լավայի հետևանքով։ Շաբաթ օրը ժամերով տեղացած հորդառատ անձրևը մոխրի և քարերի հեղեղներ է թափել Մարապի լեռից՝ Սումատրայի ամենաակտիվ հրաբխից: Լավան հեղեղել է երկու թաղամաս, մարդկանց մահվան պատճառ է դարձել և վնասել ավելի քան 100 տներ, մզկիթներ և հասարակական հաստատություններ: Իշխանությունները նշում են, […]

Մենք աղոթում ու հայրենիքի փրկությամբ ենք զբաղվում. այս հայրենիքը որ կա եկեղեցու շնորհիվ է, եթե իշխանությանը մնար, ապա սա էլ չէր լինի․ Միքայել Սրբազան

Ես աղոթում եմ, որպեսզի Բագրատ Սրբազանի լավատեսությունը հաղթի։ Այս մասին Հանրապետության հրապարակում հանրահավաքից առաջ լրագրողների հետ զրույցում հայտնեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։ «Պետք է կոնսոլիդացիա, մոբիլիզացիա, ժողովրդի համախմբում ու պահանջ և այդ ամենը մաքրությամբ, ապաշխարհությամբ ու զղջումով»,- նշեց նա։ Սրբազանի խոսքով՝ իշխանությունն իրեն չի հետաքրքրում։ «Նրանք վաղուց ինձ համար իշխանություն չեն, այդ մասին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ԱպրիլիՀունիսի