11 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

Մենք աղոթում ու հայրենիքի փրկությամբ ենք զբաղվում. այս հայրենիքը որ կա եկեղեցու շնորհիվ է, եթե իշխանությանը մնար, ապա սա էլ չէր լինի․ Միքայել Սրբազան

Ես աղոթում եմ, որպեսզի Բագրատ Սրբազանի լավատեսությունը հաղթի։ Այս մասին Հանրապետության հրապարակում հանրահավաքից առաջ լրագրողների հետ զրույցում հայտնեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։ «Պետք է կոնսոլիդացիա, մոբիլիզացիա, ժողովրդի համախմբում ու պահանջ և այդ ամենը մաքրությամբ, ապաշխարհությամբ ու զղջումով»,- նշեց նա։

Սրբազանի խոսքով՝ իշխանությունն իրեն չի հետաքրքրում։

«Նրանք վաղուց ինձ համար իշխանություն չեն, այդ մասին դեռ ասել եմ 2020թ նոյեմբերի 9-ին։

Իշխանություն չէ, այլ օկուպացիոն ռեժիմ է, որն օկուպացրել է մեր երկիրը, նստել Կառավարության շենքում ու մի օր պետք է գնա ու ինչքան շուտ գնա՝ այնքան լավ։

Ամոթ է նրանց իշխանություն անվանելը։ Մենք աղոթում ու հայրենիքի փրկությամբ ենք զբաղվում՝ ոչ քաղաքականությամբ ու այս հայրենիքը, որ կա եկեղեցու շնորհիվ է, եթե իրենց մնար, ապա սա էլ չէր լինի»,- շեշտեց Միքայել Սրբազանը։

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ