Եղանակը կշարունակի տաքանալ
Հայաստանի Հանրապետության տարածքում մինչև փետրվարի 13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 9-11-ին աստիճանաբար կբարձրանա ևս 2-4 աստիճանով։ Երևան քաղաքում նույնպես փետրվարի 9-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում այսօր ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +15–ի։









































