«Լուծման ռելսերի վրա չդրված ցանկացած հարց դառնալու է ռազմական էսկալացիայի առիթ»․ Փաշինյանն՝ Ալիևի տարածքային պահանջների մասին
Հանրային հեռուստաընկերության եթերում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Ադրբեջանի նախագահ Ալիևի կողմից Հայաստանի նկատմամբ ունեցած տարածքային պահանջներին․ Ալիևը կրկին «անկլավներն» էր պահանջել, այս անգամ՝ Գրանադայի հայտարարությունից հետո։ «Ադրբեջանը բարձրացնում է 8 գյուղերի հարց։ Մենք էլ մեր հերթին ասում ենք, որ 8 գյուղերի խնդիր ունենք, քանի որ նույն Տավուշի մարզում ունենք Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներ՝ Բերքաբեր, […]