«Լռությունը կնշանակի վախի նշան, վատագույն դեպքում՝ համաձայնության նշան». ընդդիմությունը ՔՊ-ին կոչ է անում համարժեք պատասխան տալ Ադրբեջանին
Մեկնարկել է Ազգային ժողովի արտահերթ նիստը։ Նիստը հրավիրվել է Ադրբեջանի խորհրդարանի՝ 2022 թվականի նոյեմբերի 8-ի հայտարարության կապակցությամբ։ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներն առաջարկում են Ազգային ժողովի հայտարարություն ընդունել այդ կապակցությամբ։ Հիմնական զեկուցող, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը հայտարարեց, թե Ադրբեջանի հայտարարության մեջ նենգափոխվել է ղարաբաղյան հակամարտության էությունը, դրա ծագման պատճառները։ «Մեր տեսանկյունից սխալ գնահատականներ են տրվել […]