23 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 5, 2022

Խաչատուր Սուքիասյանի որդին ապօրինի շինարարություն է իրականացնում Երևանի կենտրոնում. (լուսանկար) «Հետք»

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի որդին՝ Ալբերտ Սուքիասյանը, Երևան քաղաքի կենտրոնում ապօրինի շինարարություն է իրականացնում։  «Հետք»-ը մարտի 31-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, ֆիքսել էր, որ Խանջյան փողոցի և Տիգրան Մեծի պողոտայի հատման մասում շինարարական աշխատանքներ են ընթանում։ «Լունապարկի» սկզբնամասում՝ «Քուին բուրգեր» սննդի կետի հարևանությամբ բետոնաշաղախ մեքենա է աշխատում, իսկ սննդի կետի հետնամասում՝ հենասյուներ […]

Զելենսկին հայտարարել է, որ անհրաժեշտ է համարում շարունակել բանակցությունները Ռուսաստանի հետ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ուկրաինացի լրագրողներին տված հարցազրույցում հայտարարել Է, որ անհրաժեշտ Է համարում շարունակել բանակցությունները Ռուսաստանի հետ: «Պարզապես այսօրվա համար ասենք. «Եկեք այլեւս ոչ մի բանի մասին չխոսենք» դիրքորոշումն ամենապարզն Է, հեշտ Է ասել. «Ես քեզ հետ չեմ խոսելու» (…): Ամենաբարդը խոսելն Է,- հայտարարել Է նա լրագրողներին:- Եվ այդ ամբողջ դիրքորոշմամբ հանդերձ (ուկրաինական կողմի […]

Երկրաշարժ` Աշոցքից 18 կմ հարավ-արևելք. ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ

Ապրիլի 5-ին, տեղական ժամանակով ժամը 13:27-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 09:27-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.92⁰ և արևելյան երկայնության 44.02⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Շիրակի մարզի Աշոցք գյուղից 18 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.6 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ: Երկրաշարժը […]

«Ես Նիկոլ Փաշինյանից որևէ ազգային ու պետականամետ լուծում երբեք չեմ սպասում, ես ասել եմ՝ եթե սրանք մնան, Հայաստանը դանդաղ դառնալու է թուրքական վիլայեթ».Շարմազանով

«Ես Նիկոլ Փաշինյանից որևէ ազգային ու պետականամետ լուծում երբեք չեմ սպասում, ես ասել եմ՝ եթե սրանք մնան, Հայաստանը դանդաղ դառնալու է թուրքական վիլայեթ» «Ես մեկ անգամ չէ, որ ասել եմ, առնվազն 2019 թ․ հունվարից ասել եմ՝ քանի դեռ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը գոյություն ունի որպես քաղաքական իշխանություն, ՀՀ-ն և Արցախը կորցնելու ենք, գահավիժելու ենք․․․ Դժբախտաբար, այս […]

«Կուզե՞ք կոնկրետ տեղ պայմանավորենք, որ չկորցնենք իրար». Աղվան Վարդանյանը ՔՊ-ականներին հրավիրեց հանրահավաքի

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներին ու կառավարության անդամներին հրավիրեց այսօրվա հանրահավաքին։ «Հարգելի գործընկերներ, հարգելի լրագրողներ, առաջարկում եմ, հորդորում եմ այսօր՝ ժամը 18։30-ին, Ազատության հրապարակում  մասնակցել հանրահավաքին»,-նշեց Վարդանյանը։ Նա ասաց, թե հանրահավաքի օրակարգը վերաբերում է յուրաքանչյուրին։ «Ձեզ կսպասեմ այնտեղ, կուզե՞ք կոնկրետ տեղ պայմանավորենք, որ չկորցնենք իրար»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը։

Վրաստանի խորհրդարանի նախագահը կայցելի Հայաստան

Ապրիլի 5-6-ը պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին: Վրաստանի խորհրդարանի նախագահը հանդիպումներ կունենա Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի, նախագահ Վահագն Խաչատրյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի և արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Ենթադրվում է, որ Շալվա Պապուաշվիլին կհանդիպի նաև Ամենայն Հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդի հետ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՄարտիՄայիսի