05 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Զելենսկին հայտարարել է, որ անհրաժեշտ է համարում շարունակել բանակցությունները Ռուսաստանի հետ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ուկրաինացի լրագրողներին տված հարցազրույցում հայտարարել Է, որ անհրաժեշտ Է համարում շարունակել բանակցությունները Ռուսաստանի հետ:

«Պարզապես այսօրվա համար ասենք. «Եկեք այլեւս ոչ մի բանի մասին չխոսենք» դիրքորոշումն ամենապարզն Է, հեշտ Է ասել. «Ես քեզ հետ չեմ խոսելու» (…): Ամենաբարդը խոսելն Է,- հայտարարել Է նա լրագրողներին:- Եվ այդ ամբողջ դիրքորոշմամբ հանդերձ (ուկրաինական կողմի – ծանոթ. խմբ.) գտնել հնարավորություններ հանդիպելու համար, եւ այդ հանդիպման ժամանակ գտնել ելք այդ իրադրությունից, եւ ըստ որում ելնելիս չկորցնել քո տարածքը, ես կարծում եմ, որ անհրաժեշտ Է քեզ համար նման նշաձող դնել այդ բանակցությունների համար»: Զելենսկին գտնում Է, որ «ինքն այլ ելք չունի», բացի «զգաստանալուց»:

Նրա խոսքով՝ «անհրաժեշտ Է գտնել հնարավորություններ» այնպիսի քայլերի համար, ինչպիսիք բանակություններն են: Ըստ որում նա կցանկանար, որ Կիեւի դիրքորոշումը Ռուսաստանի հետ բանակցություններում լինի ավելի ուժեղ: Նրա կարծիքով, դա ապահվվում Է հզոր զինման եւ հասարակության միավորման հաշվին: (…) Հաստատ կլինի բանակցությունների հարցը. հարցը սոսկ այն Է, թե որքան հաստատուն կլինես բանակցությունների սեղանի շուրջը, իսկ դա կախված Է այդ կարեւոր կետրեից»,- հայտարարել Է Ուկրաինայի նախագահը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ