25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 2021

«Հանուն ժողովրդավարության» գագաթնաժողովի մասնակիցները կսպասարկեն ԱՄՆ-ի շահերը. Զախարովա

ԱՄՆ-ն դեկտեմբերի 9-10-ին նախատեսված «Հանուն ժողովրդավարության» գագաթնաժողովի մասնակիցներին օժտելու է ամերիկյան շահերը սպասարկելու «պատվավոր իրավունքով»: Այս մասին իր Telegram-ալիքում գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «ԱՄՆ-ն փլուզում է Միջազգային հարաբերությունների համակարգը, որը հիմնված է միջազգային իրավունքի եւ ՄԱԿ-ի կենտրոնական դերի վրա, հանուն սեփական հարմարավետության գոտու ստեղծման, որտեղ պատրաստվում է միանձնյա գերիշխել»,- նշել է Զախարովան: Հիշեցնենք, […]

Կրակը 5-7 մետրից է արձակվել, ինչը նշանակում է, որ տեղի է ունեցել դիվերսիոն գործողություն. Տիգրան Աբրահամյան

Վերջին մի քանի օրերի բուռն իրադարձությունների ֆոնին հետին պլան մղվեց Արցախի պաշտպանության բանակի՝ Շուշիի հարակից հատվածում տեղակայված մարտական հենակետում գրանցված միջադեպը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Եթե դեպքի օրը ՊԲ-ն փոխանցել էր, որ «դեռևս չպարզված հանգամանքներում» հայ զինծառայողը մահացու հրազենային վիրավորում է […]

Քաղաքական ու քարոզչական աջակցություն է խնդրել. «Փաստ»

Անցած շաբաթ օրը Նիկոլ Փաշինյանը մասնակցել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ համագործակցության խորհրդակցական ժողովի հերթական նիստին: Նշենք, որ այս նիստերին մասնակցում են բացառապես այնպիսի քաղաքական ուժեր, որոնք հնարավոր ամեն առիթ փնտրում են Փաշինյանի հետ համագործակցելու համար։ «Փաստ» թերթի տեղեկություններով, չնայած օրակարգի բավականին հագեցածությանը, շաբաթօրյա հանդիպման հիմնական առանցքը կազմել են սահմանազատման ու սահմանագծման հետ կապված հարցերը: […]

Իշխանությունը պաշտպանվում է «3 միլիոն վարչապետ» հռչակված քաղաքացիներից․ «Հրապարակ»

«Տեւական ժամանակ է՝ խորհրդարանի Բաղրամյան փողոցի մուտքը փակ էր։ Լրագրողները, ԱԺ աշխատակիցները խորհրդարան էին մուտք գործում տնտեսական մուտքով՝ Դեմիրճյան փողոցի կողմից։ ԱԺ ղեկավարությունը վերանորոգման աշխատանքներ էր իրականացնում։ Մի քանի օր է՝ Բաղրամյանի մուտքը բացվել է, վերանորոգումից զատ ամենաուշագրավ փոփոխությունը, որն իրականացվել է՝ մուտքի դռնից բացի երկաթյա ծանր ճաղավանդակի տեղադրումն է։ Փաստորեն, հեղափոխությունից հետո խորհրդարանի դարպասները […]

Քաղաքական հրահանգը իջեցվեց՝ կալանավորելու պատգամավորի օգնականին․ «Ժողովուրդ»

«ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը երեկ խորհրդարանում խոսեց ներքաղաքական թեմայի շուրջ եւ տարակուսանք հայտնեց, որ ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքի գլխավոր հերոսը մի մարդ է, որն անցնում է նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերվա զանգվածային անկարգությունների գործով՝ որպես մեղադրյալ, այդ թվում՝ ԱԺ նախկին նախագահ Արարատ Միրզոյանի մահափորձի գործով ու «Ազատություն» ռադիոկայան ներխուժման փորձի գործով: […]

Համածառայակցի կրակոցից վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ զինծառայող

Դեկտեմբերի 8-ին, ժամը 23։50-ի սահմաններում, նախնական տվյալով՝ համածառայակցի կողմից արձակված կրակոցից վիրավորում է ստացել ՀՀ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, շարքային Սենիկ Արթուրի Սահակյանը (ծնվ. 2003թ.)։ Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության վարչության հաղորդագրության մեջ: Նշվում է, որ զինծառայողի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։ Տարվում է քննություն՝ դեպքի հանգամանքները լիարժեք […]

Ծեծկռտուքից հետո պաշտոնից ազատվել է․ «Հրապարակ»

«Շաբաթներ առաջ մենք գրել էինք, որ Մեղրիի նորընտիր համայնքապետ Բագրատ Զաքարյանի եղբայրն ու զարմիկը ծեծել են Մեղրիի կոմունալ բաժնի պետ Արթուր Աթանեսյանին։ Աթանեսյանին ստիպել էին դիմում գրել, դիմադրել էր, եւ լեզվակռիվն ավարտվել էր ծեծկռտուքով։ Աթանեսյանը համայնքապետի նախկին ԺՊ, ՔՊ-ական Արարատ Թումանյանի մտերիմն է։ Երեկ տեղեկացանք, որ Աթանեսյանը, այնուամենայնիվ, ազատվել է աշխատանքից։ Մեզ ասացին, որ նրան […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ՆոյեմբերիՀունվարի