19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 15, 2021

ԱԺ արտահերթ նիստը չկայացավ ՔՊ-ական պատգամավորների բացակայության պատճառով

ԱԺ «Հայաստան» խմբակցությունy «Սահմանազատման և սահմանագծման հիմնախնդիրների» վերաբերյալ հարցով այսօր ԱԺ արտահերթ նիստ էր նախաձեռնել, սակայն նիստը տապալվեց քվորումի բացակայության պատճառով․ իշխող՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները ներկա չէին։ Նիստի համար գրանցվել էր ընդամենը 30 պատգամավոր, իսկ քվորումն ապահովելու համար անհրաժեշտ էր 54 ձայն։

Փաշինյանը բրյուսելյան հանդիպման մասին թվիթերյան գրառման մեջ «թեգել» է Ալիևին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Twitter-ի իր էջում գրառում է կատարել դեկտեմբերի 14-ին Բրյուսելում տեղի ունեցած հանդիպման մասին՝ «թեգելով» Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին: «Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահի հետ եռակողմ հանդիպման ժամանակ մենք վերահաստատեցինք միջազգայնորեն ճանաչված սահմանին երկաթուղու գիծը վերագորարկելու և փոխադարձ սկզբունքով մաքսային կարգավորումների մասին համաձայնությունը՝ երկրների ինքնիշխանութան համաձայն: Հայաստանը երկաթուղային ճանապարհով հասանելիություն կստանա դեպի […]

Նարեկ Սամսոնյանը եւ բոլոր իսկական տղերքը երկիրը նաեւ ձեզնից են ազատագրելու. Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Հայտնվել ենք մի իրականության մեջ, երբ «մոսկաները»  իրենց «փիղ»  են երեւակայում եւ իրավունք են վերապահում «ներողություններ» պահանջել․․։   Լո՞ւրջ եք ասում, մի հատ ձեզ նայեք, ձեր անցած քստմնելի ճանապարհը նայեք․․․Չէ, դուք լրիվ մառազմի մեջ եք, թարգեք, արդեն վաղուց դիմակներդ պատռված է, ձեզ «ընդդիմադիր» […]

Հերիք է ներքին աուդիտորիայի զգացմունքների վրա խաղաս, կապիտուլյանտ. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Հերիք է ներքին աուդիտորիայի զգացմունքների վրա խաղաս, կապիտուլյանտ։   Բարի լինեիր 2020-ի նոյեմբերի 9-ին,2021-ի հունվարի 11-ին ու նոյեմբերի 26-ին հայության շահը պաշտպանեիր։ Ամեն ինչ համաձայնվել ես հանձնել ,հիմա ի՞նչ ես եկել պոպուլիզմ խաղում։ Իրական կյանքում ալիեւին «կառուցողական» ես անվանում,իսկ սոցիալական ցանցերում փորձու՞մ ես «քաջ […]

Հրաժարականդ է միակ ելքը. Արտակ Զաքարյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Էէէէէէ, Նիկոլ, Նիկոլ….   Կապիտուլյանտ բանակցողից ե՞րբ է օգուտ եղել, որ քեզանից լինի։ Նոր իմացա՞ր, որ թուրքին վստահել չի կարելի։ Էդ է՞ քո խաղաղության օրակարգը։ Բա էն պողպատյա մանդատդ ու չագո՞ւչդ ինչ եղավ, փչացա՞վ։   Քեզ վստահողի, քո վրա հույս դնողի վերջը միշտ էլ […]

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 212, մահվան՝ 17 նոր դեպք

Հայաստանում դեկտեմբերի 15-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 212 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 342 977-   Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 11 քաղաքացի, մահացածների թիվը 7856 է: Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 6 դեպք: Դեկտեմբերի […]

Ղարաբաղի կարգավիճակի մասին բանավեճին վերադարձ չկա. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը “El Pais” պարբերականին տված հարցազրույցում Ղարաբաղի վերաբերյալ Ադրբեջանի դիրքորոշումը բաց եւ պարզ է անվանել, հաղորդում Է Sputnik Азербайджан-ը: «Մենք խաղաղություն ենք ուզում, պատերազմ չենք ուզում։ ԼՂ հակամարտությունը կարգավորված է: Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի կամ նման որևէ այլ բանի մասին բանավեճի վերադարձ չկա», – ասել է նա:

Սուրեն Պապիկյանը պատրաստվում է իշխանության ժառանգորդի դերին. «Հրապարակ»

«Մարդիկ կան, որոնք կարեւոր դեր ունեն երկրում, բայց ստվերում են՝ անկյուն քաշված իրենց գործն են առաջ տանում: Մոտ 3 տարի նման գորշ կարդինալի դերում էր Տիգրան Ավինյանը։ Նույնը՝ Սուրեն Պապիկյանը, որը շատ որոշումների կայացմանն է ակտիվ մասնակցել։ Հիմա, զբաղեցնելով պաշտպանության նախարարի պաշտոնը, նաեւ միջազգային հարթակ է դուրս եկել` սերտ շփվելու է ՌԴ պաշտոնական շրջանակների, ՆԱՏՕ-ի […]

Թուրքն էլ այնքան ապուշ չի, որ թողնի, որպեսզի հայը կապիտուլացված վիճակում փող աշխատի ու պետություն պահի․ Արտակ Զաքարյան

Երբ երիտասարդ Զինվորդ զոհվում է, որպեսզի Հողը, Հայրենիքը, Հավատքը և Ազգը հարատևի ազատ ու անվտանգ՝ դա մարդկային առաքելության ամենավեհ և անգերազանցելի դրսևորումն է։ Դա Հայրենիքի սրբագործման, անփոխարինելիության ու հավերժության հաստատումն է։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ-ական գործիչ Արտակ Զաքարյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Իսկ երբ երիտասարդ Զինվորդ զոհվում է, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ՆոյեմբերիՀունվարի