«Հայրենիք» կուսակցությունը հինգ համայնքներում կունենա խմբակցությունները. Արսեն Բաբայան
«Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը՝ անդրադառնալով ՏԻՄ ընտրություններին: Նա մասնավորպես գրել է. ««Հայրենիք» կուսակցությունը 2021թ. դեկտեմբերի 5-ին անցկացված ՏԻՄ համամասնական ընտրություններում մասնակցեց հինգ համայնքներում` Արտաշատ, Աշտարակ, Սպիտակ, Վանաձոր, Վայք: Նշված բոլոր համայնքներում կունենանք խմբակցություններ։ Շնորհավորում եմ մեր կուսակցության ընկերներիս գրանցած փայլուն արդյունքների համար»: