21 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 18, 2021

Ջինը շշից դուրս եկավ. Հայկ Սարգսյանի հերքման հերքումը. «ժողովուրդ»

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը հրապարակել է տեղեկություն այն մասին, որ լուրեր կան՝ նոյեմբերի 10-ի լույս 11-ի գիշերը՝ Քանաքեռում հնչած կրակոցների ժամանակ, իշխանական պատգամավոր Հայկ Սարգսյանը նախկին պատգամավոր Արտուշ Սիմոնյանի տան մոտ՝ դրսում՝ մեքենայի մեջ սպասել է քրեական հեղինակություն Տույին, սակայն երբ լսվել են կրակոցի ձայները, նա դեպքի վայրից անհետացել է: Ավելին՝ մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ դեպքից […]

Բաքվից Երևան է տեղափոխվել ավագ լեյտենանտ Տարոն Սահակյանի դին. ՀՀ ՊՆ

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, նոյեմբերի 17-ին, ՌԴ հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի միջնորդությամբ, հատուկ չվերթով Բաքվից Երևան էր տեղափոխվել նոյեմբերի 16-ի ադրբեջանական սադրանքի հետևանքով ծավալված մարտերի մասնակից ՀՀ ԶՈՒ զինծառայողի մարմին։ Պարզվել է զինծառայողի ինքնությունը. 1990թ. ծնված, ավագ լեյտենանտ Տարոն Ջիվանի Սահակյան։ Մարտերի արդյունքում անհետ կորած զինծառայողների հայտնաբերման, ինչպես նաև գերեվարվածների վերադարձի […]

Քանի մարդու կյանք է արժեցել Նիկոլ Փաշինյանի իշխանությունը․ 168.am

168.am-ը գրում է․ Այս հարցը երբևէ հնչելու է ու ուղղվելու է առաջին հերթին, անհատապես, հատկապես ու առանձնապես Նիկոլ Փաշինյանին։ Երբևէ նա ստիպված է լինելու պատասխանել այս հարցին՝ այդ ընթացքում հանդիպելով թվաբանական դժվարությունների, որովհետև, ինչպես մի անգամ անխոհեմություն է ունեցել խոստովանելու՝ մարդկային կյանքերն ինքը հաշվում է «պլյուս-մինուսով»։ Կախված նրանից, թե որտեղ կհնչի այդ հարցը՝ նրա մոտավոր […]

Տնտեսական ռիսկերը գնալով ավելի վտանգավոր բնույթ են ստանում. «Ժողովուրդ»

«Համաճարակային իրավիճակը և անցած տարվա պատերազմն Արցախում ծանր տնտեսական հետևանքներ են ունեցել Հայաստանի տնտեսության վրա։ Եվ չնայած, ըստ պաշտոնական վիճակագրության, անցած տարվա խոր անկման ֆոնին տնտեսությունը փոքր-ինչ աճի միտումներ է ցույց տալիս, այնուամենայնիվ, այդ աճը շատ փխրուն է ու դյուրաբեկ։ Եվ ուշագրավն այն է, որ ներկա պայմաններում անգամ խոսք չկա նախաճգնաժամային փուլի տնտեսության վիճակի՝ 2019 […]

Բազմաթիվ հարցերով ու զրո պատասխանով անհավասարում. «Փաստ»

Ժամանակն ապացուցում է, որ թուրք-ադրբեջանական տանդեմը երբեք էլ տրամադրված չէ փոխզիջումների, առավել ևս՝ «խաղաղության դարաշրջանի», և աստիճանաբար ավելի է մեծացնում ճնշումը Հայաստանի վրա՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» ստանալու և այլ զիջումներ կորզելու նպատակով։ Հենց դրա արդյունքն են այն իրողությունները, որ Ադրբեջանը փակում է Հայաստանի համար կարևոր նշանակություն ունեցող Գորիս-Կապան ճանապարհի մի հատվածը, միակողմանի դեմարկացիայի անվան […]

Իրականում սխալ թվեր. կորոնավիրուսից մահացածների վիճակագրությունը թերի է. «Ժողովուրդ»

Առողջապահության նախարարությունը մինչեւ օրս չի կարողանում հստակ վիճակագրություն ներկայացնել, թե կորոնավիրուսի հետեւանքով քանի մարդ՝ տանը, քանիսն են հիվանդանոցում մահացել։ «Ժողովուրդ» օրաթերթը նախարար Անահիտ Ավանեսյանից հետաքրքրվեց՝ վիճակագրությունն ինչու արդյոք մինչ օրս հասանելի չէ։ Ի պատասխան՝ տիկին նախարարը նշեց. «Քանի որ «Արմեդ» համակարգը փուլերով է ներդրվել, ապա այս պահին սինքրոնիզացիան ընթացքի մեջ է։ Այս մասով աշխատող աշխատանքային […]

Ռուստամ Մուրադովը մեկ զոհված հայ զինծառայողի մարմին է բերել

Բաքվից Երեւան է ժամանել Հարավային ռազմական օկրուգի զորքերի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը։ «Sputnik Արմենիա»-ի տեղեկացմամբ՝ Մուրադովը բերել է մեկ զոհված հայ զինծառայողի մարմին, որը հանձնել է ադրբեջանական կողմը։

Եթե Պապիկյան Սուրենի փոխարեն Աղազարյան Հովիկին նշանակեին՝ ոչինչ չէր փոխվելու. պարտված խաղում որքան ուզում եք՝ ֆիգուրներ փոխեք. Արտակ Զաքարյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ պաշտպանության նախարարի նախկին առաջին տեղակալ Արտակ Զաքարյանն է։ Բանախոսը համոզված է.   Այսօրվա իրավիճակի աբսուրդներից մեկն այն է, որ մենք պետք է գլխի ընկնենք՝ որքան զոհ, որքան վիրավոր, գերեվարված, անհետ կորած կա՝ համադրելով տարբեր աղբյուրների տվյալները: Մութ ու կասկածելի է թվում 24 անհետ կորածների հանգամանքը, պատճառները […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՀոկտեմբերիԴեկտեմբերի