21 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 12, 2021

Քանաքեռում սպանված «Տյուշի» չորս որդիները ձերբակալված են

Քանաքեռում երեկ տեղի ունեցած աղմկահարույց սպանությունների՝ Արթուր Ղազարյանի՝ «Քանաքեռցի Տույի», ԱԺ նախկին պատգամավոր Արտուշ Սիմոնյանի՝ «Տյուշի» և ևս երկու անձի, դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալված է 5 անձ, այդ թվում՝ «Տյուշի» բոլոր չորս որդիները։ Ձերբակալվածներից մեկը 19-ամյա երիտասարդ է։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։ Հիշեցնենք, որ ժամը 02.40-ի սահմաններում զինված ընդհարում […]

Շվեդիան հանում է մուտքի արգելքը Հայաստանի պատվաստված քաղաքացիների համար

Ամբողջական պատվաստում անցած Հայաստանի քաղաքացիները շուտով կկարողանան ճանապարհորդել Շվեդիա՝ առանց մուտքի արգելքի կամ լրացուցիչ ճամփորդական կանոնների, ինչպիսիք են թեստավորման պահանջները։ «Կառավարությունը փոփոխություններ է ընդունել Շվեդիա մուտքի ժամանակավոր արգելքի վերաբերյալ։ Համաձայն փոփոխությունների՝ այն անձինք, որոնք կարող են ներկայացնել պատվաստման հավաստագիր՝ տրված Հայաստանում, ազատվում են մուտքի արգելքից և թեստավորման պահանջից»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասված է Շվեդիայի արդարադատության նախարարության […]

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1309, մահվան՝ 78 նոր դեպք

Հայաստանում նոյեմբերի 12-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1309 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 326 830-ի: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 70 քաղաքացի, մահացածների թիվը 6937 է: Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 8 դեպք։ Նոյեմբերի 12-ի […]

«Գորիս-Կապան ճանապարհին սահմանային և մաքսային վերահսկողությունն ամբողջությամբ խաթարել է մարդկանց բնականոն կյանքը, խաղաղությունն ու անվտանգությունը»․ ՀՀ ՄԻՊ

Հումանիտար լրջագույն խնդիրներ են առաջ եկել ադրբեջանական անօրինական արարքներով. Սյունիքում մեր այսօրվա հրատապ փաստահավաք աշխատանքների արդյունքները (մանրամասն) Այսօր ողջ օրվա ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից Սյունիք գործուղված աշխատանքային խումբը իրականացրել է հրատապ փաստահավաք աշխատանքներ, այդ թվում՝ առաջնահերթ կապված Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանական անօրինական սահմանային ու մաքսային վերահսկողության հետ: Ուսումնասիրվել են ադրբեջանական անօրինական արարքների ազդեցությունը մարդու […]

Այսօր Գորիս-Կապան ճանապարհը Հայաստանի կողմից ճանաչվեց ադրբեջանական․ Արմեն Աշոտյան

Դեռ 2019-ին դավաճան կապիտուլյանտը դեսպանահավաքի ժամանակ բարբաջեց, որ ժողովրդավարությունն է դառնալու Հայաստանի արտաքին քաղաքական այցեքարտը։ Այս մասին գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: «Ոչ անվտանգությունը, ոչ Արցախյան հիմնախնդիրը, ոչ Հայոց ցեղասպանությունը՝ «ժողովրդավարությունը»։ Այդ դավաճանահիմարագույն քաղաքականությունն ավարտվեց ազգային ողբերգությամբ։ Մի քանի օր առաջ իշխանական քարոզիչները թմբկահարում էին, թե ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Հայաստանին հրավիրել է ժողովրդավարական ֆորումին, […]

Ագրեսիայից մեկ տարի անց․ Հայաստանը ձգտում է խաղաղության․ Տիգրան Բալայան

«Nederlands Dagblad» օրաթերթը հրապարակել է այդ երկրում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանի հոդվածը, որը վերնագրված է «Ագրեսիայից մեկ տարի անց․ Հայաստանը ձգտում է խաղաղության»։  «Տարածաշրջանային խաղաղությունը և զարգացումը՝ Հայաստանի ռազմավարական նպատակ Լրանում է Թուրքիայի աջակցությամբ և ջիհադիստ վարձկանների ներգրավմամբ Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի ավարտի առաջին տարելիցը։ Գաղտնիք չէ, որ պատերազմական գործողություններն ուղեկցվել են Ադրբեջանի կողմից իրականացված […]

Կա՛մ Փաշինյանը ստում է, կամ ուրիշն է իր փոխարեն որոշումներ կայացնում. «Հրապարակ»

«Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարեց, որ հնարավոր էր խուսափել Գորիս-Կապան ճանապարհի՝ թուրքերի վերահսկողությանն անցած հատվածում մաքսակետեր տեղակայելուց, բայց այդ դեպքում «դրա գինը լինելու էր միջանցքային տրամաբանությունը, ինչն անընդունելի է մեզ համար»։ Փաշինյանի խոսքից ենթադրվում է՝ կա՛մ միջանցք, կա՛մ մաքսակետեր ճանապարհին։ Նշենք, որ մեկ օր առաջ ՌԴ ԱԳՆ-ն, դրանից առաջ էլ ՌԴ փոխվարչապետ Օվերչուկը հայտարարել էին, որ […]

Ադրբեջանն անում է, ինչ ցանկանում է. Մովսես Հակոբյանի՝ ամիսներ առաջ արված զգուշացումը. «Ժողովուրդ»

Իշխանությունն այժմ անում է այն, ինչ նախատեսված է եռակողմ հայտարաությամբ, ուղղակի այն մաս-մաս է ներկայացնում հասարակությանը։ ՀՀ ԶՈւգլխավոր շտաբի նախկին պետ, Արցախի հերոս Մովսես Հակոբյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում դեռ ամիսներ առաջ ասել էր, որ Գորիս-Կապան ճանապարհահատվածը 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ է Ադրբեջանին անցել: «Նոյեմբերի 9-ին ստորագրված փաստաթղթով արդեն պարզ էր՝ Ադրբեջանը տեղակայվելու է այդ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՀոկտեմբերիԴեկտեմբերի