22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 15, 2021

Ադրբեջանը կրակ է բացել Արցախի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված ՊԲ սանիտարական մեքենայի ուղղությամբ. տուժածներ չկան

Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 09։00-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Արցախի Հանրապետության հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված ՊԲ ստորաբաժանման սանիտարական մեքենայի ուղղությամբ։ Պաշտպանության բանակից հաղորդում են, որ հայկական կողմից տուժածներ չկան։ Դեպքի վերաբերյալ տեղեկացվել է Արցախի Հանրապետությունում ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը։ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ շարունակում է հավատարիմ մնալ հրադադարի ռեժիմի պահպանմանը և կոչ […]

Կարտոֆիլի գինը հավասարվում է դոլարի փոխարժեքին. «Ժողովուրդ»

Մեր հանրապետությունում կարտոֆիլի գինը կամաց-կամաց հավասարվում է դոլարի փոխարժեքին։ Այն, նախորդ տարվա այս ժամանակահատվածի հետ համեմատ, ավելի բարձր գնով է վաճառվում։ «Ժողովուրդ» օրաթերթը փոքրիկ հարցման արդյունքում պարզեց, որ այսօր երեւանյան սուպերմարկետներում կարտոֆիլի մեկ կիլոգրամի գինը 330-550 դրամի է հասնում։ Որոշ բանջարեղենային խանութներում այն տատանվում է 280-300 դրամի սահմաններում։ Նախորդ տարվա այս ամիսներին կարտոֆիլի մեկ կիլոգրամի […]

Ադրբեջանական սադրանքները շարունակվելու են, և դա լինելու է ՀՀ իշխանության լռության պայմաններում․ Տիգրան Աբրահամյան

Արցախում ադրբեջանցիների իրականացրած սադրանքների պատճառահետևանքային կապը շատերի համար ընկալելի կամ բացատրելի չէ, որովհետև ամբողջական տեղեկատվություն չի փոխանցվում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը։ Նա, մասնավորապես, նշել է. «Խոսքս միայն վերջին օրերի միջադեպերին չի վերաբերվում։ Իրականում Ադրբեջանը հետպատերազմական ժամանակահատվածում մշտապես տարբեր բնույթի սադրանքների է գնացել, որի մի մասն […]

Փաշինյանն անձամբ կգա խորհրդարան․ «Ժողովուրդ»

Կառավարությանը մոտ կանգնած «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ այս օրերին հայրենի իշխանությունը քննարկում է հոկտեմբերի 25-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ խորհրդարան գնալ-չգնալու հարցը: Ըստ մեր տեղեկությունների՝ այդ օրը հայրենի խորհրդարանում պետք է կայանա հանձնաժողովների համատեղ նիստ, որը կազդարարի 2022 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումը: Բանն այն է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մտադրություն ունի հենց […]

Ռուս խաղաղապահները մտահոգված են Արցախից արտագաղթի տեմպերից. «Հրապարակ»

«Մեր տեղեկություններով, ռուսական իշխանությունները եւ Արցախում տեղակայված ռուս խաղաղապահները խիստ մտահոգված են Արցախից արտագաղթի տեմպերով: Նրանք կարծում են, որ արտագաղթի հետեւանքով կարող է Արցախի դեմոգրաֆիական պատկերը փոխվել, իսկ հողը, որտեղ մարդ չի ապրում, այլեւս պաշտպանել-պահպանելու կարիք չի ունենա: Մանավանդ, նրանց շատ լավ հայտնի է ադրբեջանցիների` մորեխի պես աճելու եւ ամեն ծակուծուկից ներթափանցելու սովորությունը: Իսկ երբ […]

Ադրբեջանական ԶՈՒ հարձակումից Արցախում վիրավորվել է 6 զինծառայող, 2-ի վիճակը ծանր է. Արման Թաթոյան

Խոսքը Արցախի Նոր Շեն համայնքի մասին է, որի անմիջական հարևանությամբ են տեղակայված ադրբեջանական զինված ուժերի դիրքերը: Արցախի Հարավ և մի քանի այլ քաղաքացիական բնակավայրի ուղղությամբ ևս կրակոցներ են արձակվել: Այս մասին հայտնել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը: Ադրբեջանական զինված ուժերի հարձակումից Արցախում վիրավորում է ստացել 6 զինծառայող, որոնցից երկուսի վիճակը ծանր է:  «Քիչ առաջ խոսեցի […]

«Մի կողմից՝ ակտիվ բանակցում են, մյուս կողմից՝ կրակում». Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Մի կողմից՝ ակտիվ բանակցում են, մյուս կողմից՝ կրակում։ Սա նշանակում է, որ մեզանից թաքուն ու մեր տղերքի կյանքի գնով եփվում է նոր դավաճանություն»։

Վիրահատությունները բարեհաջող են անցել՝ 2 վիրավորի վիճակը ծանր է, բայց նրանց կյանքին վտանգ չի սպառնում. Արցախի պետնախարար

Վիրահատությունները տեղի են ունեցել, դրանք բարեհաջող են ընթացել՝ վիրավորների վիճակը գնահատվում է ծանր, բայց նրանց կյանքին վտանգ չի սպառնում՝ առողջական վիճակի վատթարացում չի նկատվել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը՝ անդրադառնալով ժամեր առաջ ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում տեղակայված ՊԲ մարտական հենակետի ուղղությամբ կրակ բացելու հետեւանքով վիրավորում ստացած […]

Արցախի ՊԲ-ն զոհեր չունի. Արցախի ՄԻՊ

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը Twitter- ում գրել է, որ Արցախի Հանրապետության զինված ուժերի զինծառայողների թվում զոհվածներ չկան: «Ես այցելեցի Ստեփանակերտի զինվորական հոսպիտալի վիրավոր զինծառայողներին: Արցախի ՊԲ-ում զոհված զինվորներ չկան: Ներկայումս Արցախում ռազմական գործողություններ չեն իրականացվում», – նշել է նա:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՍեպտեմբերիՆոյեմբերի